«Դարակ» հրատարակչություն-ը շարունակում է «Մի բան» (Մի Բան Պոեզիայից) միջոցառումների շարքը, որը ներկայացնում է ժամանակակից հայ պոեզիան: Այս անգամ իր բանաստեղծությունները կներկայացնի Մհեր Արշակյանը, ում ավելի շատ ճանաչում ենք լրագրության ոլորտից, սակայն միջոցառումը կօգնի ծանոթանալ Մհեր Արշակյանի բանաստեղծական ինքնատիպության հետ: Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 8-ին ժամը 19:00-ին The club-ում (Թումանյան 40):