ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Օպե­րա­յին ստու­դիան` խա­ղա­ցան­կա­յին օ­պե­րա­յին թատ­րոն դառ­նա­լու ճա­նա­պար­հին

Օպե­րա­յին ստու­դիան` խա­ղա­ցան­կա­յին օ­պե­րա­յին թատ­րոն դառ­նա­լու ճա­նա­պար­հին
04.02.2020 | 01:05

Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի Ղա­զա­րոս Սա­ր­յա­նի ան­վան օ­պե­րա­յին ստու­դիա­յի տնօ­րեն ՀԱՅԿ ՎԱՐ­ԴԱՆ­ՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք ստու­դիա­յի 2020-21 թթ. թա­տե­րաշր­ջա­նի, Երևա­նում օ­պե­րա­յին երկ­րորդ թատ­րոն ու­նե­նա­լու հե­ռան­կա­րի մա­սին:

-Օ­պե­րա­յին ստու­դիան հիմ­նադր­վել է 40 տա­րի ա­ռաջ. ժա­մա­նա­կին, հատ­կա­պես 80-ա­կան­նե­րին, ըստ էու­թյան, ե­ղել է փոքր օ­պե­րա­յին թատ­րոն,- ա­սաց Հայկ Վար­դա­նյա­նը:- Վեր­ջին տա­րի­նե­րին ծա­ռա­յում էր որ­պես կոն­սեր­վա­տո­րիա­յի օ­պե­րա­յին եր­գիչ­նե­րի պատ­րաստ­ման հար­թակ: Սա­կայն նպա­տակ կա այս կարևոր հար­թա­կը վե­րա­գոր­ծար­կե­լու որ­պես օ­պե­րա­յին թատ­րոն՝ ու­րույն ծրագ­րե­րով, ազ­գա­յին դի­մագ­ծով և ե­րի­տա­սարդ­նե­րին բեմ տրա­մադ­րե­լու հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյամբ:
-Օ­պե­րա­յին թատ­րոն դառ­նա­լու տես­լա­կանն ի՞նչ բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թյուն­ներ է են­թադ­րում:
-Օ­պե­րա­յին ստու­դիա­ներն ա­վե­լի շատ ա­կա­դե­միա­կան նկա­րա­գիր ու­նեն: Կոն­սեր­վա­տո­րիա­յի օ­պե­րա­յին թատ­րոնն իր ստու­դիա­կա­նու­թյու­նը կպահ­պա­նի, այ­սինքն, այս­տեղ կշա­րու­նա­կեն գոր­ծել ար­վես­տա­նոց­ներ, որ­տեղ ու­սա­նող­նե­րը փոր­ձա­ռու­թյուն են հա­վա­քում, բայց նաև կդառ­նա խա­ղա­ցան­կով թատ­րոն: Նա­խա­տես­վում է տա­րե­կան չորս-հինգ նոր օ­պե­րա­յին ներ­կա­յա­ցում, ո­րոն­ցից ա­մեն մե­կը տար­վա ըն­թաց­քում մի քա­նի ան­գամ բեմ կբարձ­րա­նա՝ տար­բեր կազ­մով, հիմ­նա­կա­նում` հա­մալր­ված ե­րի­տա­սարդ եր­գիչ­նե­րով:
-Այս տա­րի ի՞նչ նո­րու­թյուն­նե­րի սպա­սենք:
-Փաս­տո­րեն, ութ տար­վա ընդ­մի­ջու­մից հե­տո, մա­յիս-հու­նիս ա­միս­նե­րին ներ­կա­յա­նա­լու ենք «Դոն Պաս­քուա­լե» կո­մի­կա­կան օ­պե­րա­յի հա­յաս­տա­նյան ա­ռաջ­նա­խա­ղով: Մինչ այդ ու­նենք չորս խո­շոր թե­մա­տիկ հա­մերգ` հիմ­նա­կա­նում կոն­սեր­վա­տո­րիա­յի ու­սա­նող­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, ո­րոշ դեպ­քե­րում՝ հրա­վի­րյալ շր­ջա­նա­վարտ­նե­րով: Փետր­վա­րի 12-ին, 15:00-ին հա­մեր­գա­յին խո­շոր ծրա­գիր է սպաս­վում օ­պե­րա­յին ար­տիստ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, ներ­կա­յաց­նե­լու ենք հայ­կա­կան տա­սը օ­պե­րա­նե­րից հատ­ված­ներ (մուտքն ազատ է): Աշ­նա­նա­յին ծրա­գի­րը՝ 2020-21 հա­մեր­գաշր­ջա­նի բա­ցու­մը, կմեկ­նար­կի սեպ­տեմ­բե­րի 30-ին` Ղա­զա­րոս Սա­րյա­նի 100-ա­մյա­կին նվիր­ված խո­շոր մի­ջո­ցառ­մամբ: Ստու­դիան կրում է նրա ա­նու­նը, հիմ­նադր­վել է նրա օ­րոք, երբ Ղա­զա­րոս Սա­րյա­նը կոն­սեր­վա­տո­րիա­յի ռեկ­տորն էր:
-Ստու­դիան միառ­ժա­մա­նակ գրե­թե չի գոր­ծել, վս­տա՞հ եք, որ նույն խն­դիր­նե­րը չեն խո­չըն­դո­տե­լու թատ­րո­նի գոր­ծու­նեու­թյա­նը հե­տայ­սու:
-Վս­տա­հու­թյու­նը, ա­ռա­ջին հեր­թին, պայ­մա­նա­վոր­ված է կոն­սեր­վա­տո­րիա­յի նոր ռեկ­տո­րով ու նրա թի­մա­կից­նե­րով, ո­րոնք կոն­սեր­վա­տո­րիա­յի ա­ռաջ­խա­ղաց­ման ու զար­գաց­ման լուրջ ծրագ­րեր ու­նեն, իսկ օ­պե­րա­յին ստու­դիա­նե­րը հա­մար­վում են խո­շոր կոն­սեր­վա­տո­րիա­նե­րի գլ­խա­վոր լա­բո­րա­տո­րիա­նե­րը, որ­տեղ ոչ միայն եր­գիչ­ներն են փոր­ձա­ռու­թյուն ձեռք բե­րում, այլև նվա­գախմ­բե­րի ե­րա­ժիշտ­նե­րը: Մենք «Դոն Պաս­քուա­լեն» բե­մադ­րե­լու ենք կոն­սեր­վա­տո­րիա­յի վերս­տեղծ­ված սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի նվա­գակ­ցու­թյամբ: Այ­սինքն, օ­պե­րա­յին ստու­դիան ու­նե­ցել է նվա­գա­խումբ, ո­րը մոտ տա­սը տա­րի ա­ռաջ լու­ծար­վել է, հի­մա վե­րա­կա­ռու­ցե­լու ժա­մա­նակն է:
-Լավ ձայ­ներ կա՞ն ե­րի­տա­սարդ­նե­րի մեջ:
-Կան և նույ­նիսկ շատ, ցա­վա­լի է, որ նրանք մայր թատ­րո­նում հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն բեմ բարձ­րա­նա­լու: Պատ­ճառն այն է, որ ներ­կա­յա­ցում­նե­րը քիչ են, իսկ օ­պե­րա­յին թատ­րոնն ա­ռանց այդ էլ լավ ձայ­ներ շատ ու­նի: Մենք շեշ­տը դնե­լու ենք ե­րի­տա­սարդ­նե­րի վրա, օ­րի­նակ, «Դոն Պաս­քուա­լեի» պա­րա­գա­յում չորս գլ­խա­վոր դե­րե­րից եր­կու­սը կոն­սեր­վա­տո­րիա­յի ու­սա­նող­ներն են մր­ցույ­թով շա­հել: Եվ միայն մյուս եր­կու դե­րե­րի հա­մար հրա­վի­րե­լու ենք շր­ջա­նա­վարտ­նե­րի:
-Պար­բե­րա­բար փոխ­վե­լու՞ է ստու­դա­յի ար­տիստ­նե­րի կազ­մը:
-Յու­րա­քան­չյուր ներ­կա­յաց­ման գլ­խա­վոր դե­րա­կա­տար­նե­րին ընտ­րե­լու ենք մր­ցույ­թով: Օ­պե­րա­յին ստու­դիան տա­րի­ներ շա­րու­նակ ու­նե­ցել է լավ երգ­չա­խումբ, փառք Աստ­ծո, երգ­չա­խում­բը պահ­պան­վել է և շա­րու­նա­կում է գոր­ծել։ Խն­դիր կա մեկ-մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում ձևա­վոր­ված մշ­տա­կան գոր­ծող նվա­գա­խումբ ու­նե­նա­լու, ո­րը ոչ միայն ներ­կա­յա­ցում­նե­րին կն­վա­գակ­ցի, այլև կոն­սեր­վա­տո­րիա­յի շր­ջա­նա­վարտ­նե­րի կա­տա­րում­նե­րին` ա­վար­տա­կան քն­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, ին­չը շատ կարևոր է: Ժա­մա­նա­կին այդ­պես է ե­ղել: Մենք գնում ենք վե­րա­կա­ռու­ցե­լու, վե­րա­նո­րո­գե­լու, լավ ա­վան­դույթ­նե­րը վե­րա­կանգ­նե­լու ճա­նա­պար­հով:
-Մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րեր կա՞ն:
-Օ­պե­րա­յին ստու­դիա­յի գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան նպա­տակն է օ­պե­րա­յին եր­գիչ­ներ պատ­րաս­տելն ու մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ա­ռա­ջին քայ­լերն ա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռե­լը: Որ­պես տնօ­րեն, օ­պե­րա­յին ստու­դիա­յում սկ­սել եմ աշ­խա­տել 2019-ի սեպ­տեմ­բե­րից, հոկ­տեմ­բե­րին հան­դի­պում­ներ ու­նե­ցա Փա­րի­զի օ­պե­րա­յի թատ­րո­նի ա­կա­դե­միա­յի, ինչ­պես նաև Ստ­րաս­բուր­գի, Շտուտ­գար­դի օ­պե­րա­յին ստու­դիա­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ: Բո­լոր այդ հան­դի­պում­նե­րը և նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը թույլ են տա­լու ծրագ­րա­վո­րել մեր ե­րի­տա­սարդ ար­տիստ­նե­րի հա­ջորդ քայ­լե­րը, ոչ միայն հա­մա­տեղ ծրագ­րե­րը՝ փո­խա­դարձ այ­ցե­րով, այլև կոն­սեր­վա­տո­րիան ա­վար­տե­լուց հե­տո մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում նրանց հե­տա­գա մաս­նա­գի­տա­կան ա­ռաջ­խա­ղա­ցու­մը: Նշեմ, որ մենք ար­դեն հա­մա­գոր­ծակ­ցում ենք Գլազ­գո­յի թա­գա­վո­րա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի օ­պե­րա­յին ստու­դիա­յի հետ, և տա­րին եր­կու ու­սա­նող մեկ տա­րով այդ ստու­դիա­յում փոր­ձա­ռու­թյուն է ձեռք բե­րում:
-Կա՞ն այլ խն­դիր­ներ, որ հրա­տապ լու­ծում են պա­հան­ջում:
-Խն­դիր­նե­րը տեխ­նի­կա­կան են՝ լու­սա­վո­րու­թյուն, անվ­տան­գու­թյան հա­մա­կարգ, օ­դա­փո­խու­թյուն: Չենք կա­րող այս բա­վա­կա­նին աղ­քա­տա­ցած են­թա­կա­ռուց­ված­քը թող­նել կոն­սեր­վա­տո­րիա­յի ու­սե­րին: Ոչ միայն պե­տա­կան, նաև մաս­նա­վոր հատ­վա­ծի հետ, կար­ծում եմ, կկա­րո­ղա­նանք լու­ծել այս խն­դիր­նե­րը: Կրկ­նում եմ, մեզ հա­մար ա­ռանց­քա­յին է օ­պե­րա­յին ստու­դիա­յի բո­վան­դա­կու­թյու­նը, ո­րը գնում է խա­ղա­ցան­կա­յին օ­պե­րա­յին թատ­րոն դառ­նա­լու ուղ­ղու­թյամբ:
-Հան­դի­սա­տե­սի խն­դիր չե՞ք ու­նե­նա­լու:
-Չեմ կար­ծում, թե փոքր ե­րի­տա­սար­դա­կան թատ­րո­նի հա­մար դժ­վար է 300-տե­ղա­նոց դահ­լիճ լց­նե­լը, մա­նա­վանդ որ ու­նե­նա­լու ենք օ­պե­րա­յին թատ­րո­նից տար­բեր­վող, ա­վե­լի նո­րա­րա­րա­կան, ներ­կա­յա­նա­լի, ա­վե­լի ճկուն ներ­կա­յա­ցում­ներ:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարը՝ Լիլիթ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ