«Ամեն րոպե կարող են փլուզումներ և մարդկային զոհեր լինել»
14.01.2020 | 04:23
Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքի խնդիրը դարձյալ օրակարգում է: Մեկ տարի առաջ այս օրերին փլուզվեց պատմամշակութային շենքի մի մասը. պատճառը հարակից հատվածում կատարվող շինարարությունն էր։
Երևանի քաղաքապետարանում փետրվարի 8-ին ստորագրվեց հուշարձան-շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման աշխատանքների վերաբերյալ պայմանագիրը: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց` Արամի 23-ի հարցը համարում եմ փակված: Չփակվեց:
«Թե ինչ վիճակում է գտնվում շենքը, կարող են տեսնել բոլորը` անցնելով Արամի փողոցով: Որևէ բան տեղի չի ունենում: Երբ շենքի մի մասը փլուզվեց, Արթուր Մեսչյանն ասաց, որ սա «անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք է»: Հիմա չի վերակառուցվում կամ անհեթեթ, կամ միտումնավոր քաշքշուկների հետևանքով»,- ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, նշեց նաև, որ առաջին օրվանից մինչ փլուզվելը, երբ շենքի պատը սկսեց հեռանալ, դիմել են բոլոր ատյաններին, ամեն տեղ մի քանի անգամ, և միակ կառույցը, որ իրենց հետ շենքի պահպանման համար պայքարել է, մշակույթի նախարարությունն է: Բայց գործը առաջ չի գնում: Հեքեքյանի տեղեկացմամբ` արդեն վտանգված են Արամի և Բուզանդի փողոցները, ամեն րոպե կարող են փլուզումներ և մարդկային զոհեր լինել, նախարարությունը նամակներ է ուղարկել ոստիկանություն և ավտոտեսչություն, որ շտապ փակեն փողոցը, բայց չի փակվել:
Խնդրի շուրջ որոշ պարզաբանումներ ներկայացրին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, ճարտարապետ Դավիթ Նահատակյանը: Պարզվեց` հին թնջուկն ավելի է խճճվել:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Մանրամասները` «Իրատեսի» առաջիկա համարում:
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ