ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատմամշակութային հուշարձաններ. իրազեկման արշավ

Պատմամշակութային հուշարձաններ. իրազեկման արշավ
10.01.2020 | 19:17

Հունվարի 11-ին` ժամը 11:00-ին, Բաղրամյան 8 հասցեում (Հայկանուշ Դանիելյանի առանձնատան մոտ) կմեկնարկի իրազեկման արշավ` պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով: Հաջորդ կանգառը կլինի Հայաստանի գրողների միության շենքի մոտ` Բաղրամյան 3: Տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Նախաձեռնության մասնակիցները տեղեկատվական թերթիկներ կբաժանեն քաղաքացիներին, որտեղ հակիրճ և հստակ ներկայացված է պատմամշակութային հուշարձան շենքում աշխատելու կամ ապրելու, տարածքն օգտագործելու, չաղճատելու պայմանները, ինչպես նաև տվյալ շենքերի օգտագործման կամ պահպանության կանոնները խախտելու դեպքում օրենքով նախատեսվող տուգանքները: Որպես առաջին քայլ, իրազեկման արշավի անմիջական մասնակիցներն են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:


Իրազեկման արշավի նպատակն է ոչ ֆորմալ քննարկումների ճանապարհով, լայն հասարակության ուշադրությունը սևեռել պատմամշակութային ժառանգության ոլորտում գոյություն ունեցող խնդիրների, անելիքների, մարտահրավերների վրա, թե ինչպես տարբեր իրավիճակներում գտնել լուծումներ, հանդես գալ նախաձեռնություններով:

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ