ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մենք պա­րոն Դա­դա­ս­յա­նի բնա­կա­րա­նը չենք կա­ռու­ցում»

«Մենք պա­րոն Դա­դա­ս­յա­նի բնա­կա­րա­նը չենք կա­ռու­ցում»
20.12.2019 | 01:32
Մն­ջա­խա­ղի պե­տա­կան թատ­րո­նը հաս­ցեն չի փո­խում: Պե­տու­թյունն ի­րեն պատ­կա­նող հու­շար­ձան-շի­նու­թյու­նը` գրա­պա­լա­տի շեն­քը 2017-ին, հատ­կաց­րել է մն­ջա­խա­ղի թատ­րո­նին` ան­հա­տույց օգ­տա­գործ­ման ի­րա­վուն­քով: Մա­կուն­ցի օ­րոք բա­նա­վոր կեր­պով չե­ղարկ­վել էր հու­շար­ձա­նը թատ­րո­նին տրա­մադ­րե­լու ա­մի­րյա­նա­կան ո­րո­շու­մը: ԿԳՄՍ նա­խա­րա­րի նոր տե­ղա­կա­լը վե­րա­նա­յել է ո­րո­շու­մը: Քո­չա­րի 21-ում ներ­կա դրու­թյամբ անց­կաց­վում են շեն­քի ամ­րա­կայ­ման աշ­խա­տանք­ներ, ներ­քին պա­տեր են քանդ­վել, տա­նիքն է փոխ­վե­լու: Հու­շար­ձա­նի փո­փո­խու­թյան մա­սով աշ­խա­տանք­ներ չեն ի­րա­կա­նաց­վում. սպա­սում են կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մա­նը:
Քա­ղա­քա­շի­նու­թյան պե­տա­կան կո­մի­տեի ներ­կա­յա­ցու­ցիչ Ար­սեն Միր­զո­յա­նը նշեց, որ թատ­րո­նի ձախ հատ­վա­ծում, ինչ­պես իր կո­լե­գա­նե­րից ո­մանք են ա­սում, բնավ էլ նոր հարկ չի կա­ռուց­վում. «Ես չեմ պատ­կե­րաց­նում ինչ­պես կա­րե­լի է մե­կու­կես մետր բարձ­րու­թյան մեջ հարկ ու­նե­նալ: Նա­խագ­ծով նոր տա­նի­քա­ծածկ է ի­րա­կա­նաց­վե­լու, գո­յու­թյուն ու­նե­ցող եր­րորդ հար­կի ըն­դա­մե­նը մի­ջի բարձ­րու­թյու­նը ա­վե­լի բարձր է լի­նե­լու, ո­րով­հետև այն­տեղ տե­ղա­կայ­վե­լու են թե բե­մը, թե հան­դի­սա­տե­սի հա­մար նա­խա­տես­ված 130 նս­տա­տե­ղը:
ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ա­րա Խզ­մա­լյա­նը նշեց, որ պե­տա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րը ծա­նո­թա­ցել են փաս­տաթղ­թե­րին ու տվել են դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն. «Շա­հարկ­վում է այն հար­ցը, որ Ժի­րայր Դա­դա­սյա­նը նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցույ­ցիչ է։ Զար­մա­նում եմ այդ մարդ­կանց գի­տակ­ցու­թյան վրա: Մենք պա­րոն Դա­դա­սյա­նի բնա­կա­րա­նը չենք կա­ռու­ցում, եր­կու տա­րի հե­տո թատ­րո­նը կա­րող է այլ ղեկավար ու­նե­նալ: Մենք կա­ռու­ցում ենք մի­ջա­վայր և պե­տա­կան կա­ռույց»: ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րի տե­ղա­կալ Նա­րի­նե Խա­չա­տու­րյա­նը նկա­տեց, որ գրա­պա­լա­տի շեն­քը գտն­վում է Ի­սա­հա­կյան-Տե­րյան-Քո­չա­րի-Կո­րյու­նի փո­ղոց­նե­րով պար­փակ­ված տա­րած­քում, այն հատ­վա­ծը, որ խնդ­րո ա­ռար­կա է` Քո­չա­րի 21-ը, նշ­ված չէ իբրև հու­շար­ձա­նա­յին մաս, ու չնա­յած դրան, նա­խա­գի­ծը դր­վել է գի­տա­մե­թո­դա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տի:
«Իմ ցան­կու­թյունն է, որ 36 տա­րի պե­տա­կան կար­գա­վի­ճակ ու­նե­ցող միակ թատ­րո­նը, որ չու­նի շենք, ու­նե­նա շենք»,- ա­սաց մն­ջա­խա­ղի թատ­րո­նի գեղարվեստական ղեկավար Ժի­րայր Դա­դա­սյա­նը: Պա­տաս­խա­նեց նաև թատ­րո­նի դեմ հն­չած այն մե­ղադ­րան­քին, որ չու­նեն հան­դի­սա­տես. «Մեր թատ­րո­նը կա­մե­րա­յին է և նոր­մա­տի­վը 100 հան­դի­սա­տեսն է, բայց խա­ղում ենք շուրջ 400-տե­ղա­նոց դահ­լի­ճում: Մեր դահ­լիճ­նե­րը լեփ­լե­ցուն են, բայց տպա­վո­րու­թյուն է, որ 10-20 հո­գի են: Խա­ղում ենք հինգ­շաբ­թի` ոչ թատ­րո­նա­յյին օր, երբ բո­լոր թատ­րոն­նե­րը խա­ղում են հան­գս­տյան օ­րե­րին` ուր­բաթ, շա­բաթ, կի­րա­կի: Մն­ջա­խա­ղի թատ­րո­նը միակ պե­տա­կան թատ­րոնն է, որ կազ­մա­կեր­պում է մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն, զբաղ­վում ենք նաև նե­րա­ռա­կան գոր­ծու­նեու­թյամբ: Մեզ պայ­ման­ներ են պետք, միայն թատ­րո­նի մա­սին ենք խո­սում, բայց խն­դիր ու­նենք այս ար­վես­տը, այս ժան­րը զար­գաց­նե­լու: Պա­րոն Խզ­մա­լյա­նը նշեց զար­գաց­ման ծրագ­րի մա­սին. մն­ջա­խա­ղի թատ­րո­նը բա­զա պետք է դառ­նա բո­լոր թատ­րոն­նե­րի հա­մար»: Նշենք նաև, որ 2020-ին մն­ջա­խա­ղի թատ­րո­նը մաս­նակ­ցե­լու է հինգ մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նի:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ