ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խաչատրյանի փառատոնի շրջանակում կայացավ Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը

Խաչատրյանի փառատոնի շրջանակում կայացավ Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը
18.12.2019 | 19:35

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լցվել էր դաշնակահարուհի‚ միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանի երաժշտության ելևէջներով։ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում կայացած մենահամերգի ընթացքում դաշնակահարուհին կատարեց Արամ Խաչատրյանի‚ Ֆրեդերիկ Շոպենի‚ Սերգեյ Ռախմանինովի‚ Ֆեդերիկո Մամպոուի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ Դավիթ Ղազարյանը‚ խոսելով դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանի կատարողական վարպետության մասին‚ նշեց. «Լիլիթ Գրիգորյանը տաղանդավոր մարդ է։ Ես նրան հիշում եմ դեռ 6-7 տարեկանից։ 10 տարեկանում «Նոր անուններ» փառատոնում նա ամենահայտնիներից մեկն էր։ Հետագայում ուսումը շարունակեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Փայլուն‚ պրոֆեսիոնալ դպրոց է անցել Լիլիթը։ Համեստ անձնավորություն է‚ իր գործին նվիրված երաժիշտ։ Եվ ամեն անգամ Երևան նրա ժամանումը մեզ բոլորիս ուրախություն է պարգևում։ Այսօրվա համերգը լավ իմաստով բավականին ծանր ծրագիր ուներ‚ որը նա կարողացավ փայլուն ներկայացնել ունկնդրին։ Ես տպավորված եմ նրա կատարումներով»։


Դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանը մշտապես ձգտում է նորի։ Հարուստ է նրա կատարողական‚ համերգային կենսագրությունը։ Շրջագայություններ է ունեցել ամբողջ աշխարհում‚ ելույթ է ունեցել այնպիսի համերգասրահներում‚ ինչպիսիք են Բեռլինի Konzerthaus-ը‚ Համբուրգի Էլբֆիլհարմոնիան‚ Ամստերդամի Concertgebouw-ն‚ և բազմաթիվ այլ հայտնի հարթակներում։ Նրա կատարումները հեռարձակվել են BBC Radio 3, NDR Kultur, Radio France, France 3, RAI 3 ալիքներով։ Դաշնակահարուհին հանդես է եկել հայտնի նվագախմբերի հետ‚ բազում հեղինակավոր փառատոների շրջանակներում։
Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ