ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թեև ա­ռանց ԿԳՄՍ ֆի­նան­սա­վոր­ման, բայց խա­ղը ե­թե­րում կլի­նի

Թեև ա­ռանց ԿԳՄՍ ֆի­նան­սա­վոր­ման, բայց խա­ղը ե­թե­րում կլի­նի
13.12.2019 | 00:43
Թեև կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի ու սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նից դեռևս չեն հս­տա­կեց­նում՝ դա­դա­րեց­վե՞լ է ար­դյոք «Ի՞նչ, որ­տե՞ղ, ե՞րբ» խա­ղի ֆի­նան­սա­վո­րու­մը, թե՞ ոչ, բայց տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է՝ ին­տե­լեկ­տուալ խա­ղի հա­մար սու­պեր­նա­խա­րա­րու­թյու­նում փող չի գտն­վել:
«2010-ից Հա­յաս­տա­նի բո­լոր կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը, այդ թվում՝ «թա­լան­չի», «կո­ռում­պաց­ված» նախ­կին­նե­րը, որ­պես կր­թա­կան, ին­տե­լեկ­տը զար­գաց­նող ծրա­գիր մշ­տա­պես գու­մար էին տրա­մադ­րում խա­ղին: Յու­րա­քան­չյուր տա­րի ռու­սա­կան «Игра TV»-ից կա­ռա­վա­րու­թյու­նը, այ­նու­հետև՝ կր­թու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը մոտ 17 մի­լիոն դրա­մով գնում էր այն հե­ռար­ձա­կե­լու թույ­լտ­վու­թյու­նը: Այս տար­վա բյու­ջեում, փաս­տո­րեն, խա­ղի կազ­մա­կերպ­ման ու հե­ռար­ձակ­ման մա­սին ո­չինչ գր­ված չէ: Ա­վե­լին, մա­մու­լի հրա­պարա­կում­նե­րից հե­տո նա­խա­րա­րու­թյու­նը լու­րը չի հեր­քել, պար­զա­բա­նում­նե­րով հան­դես չի ե­կել»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» աղ­բյու­րը»:
«Ի՞նչ, որ­տե՞ղ, ե՞րբ» խա­ղը միա­կը չէ, որ դուրս է մնա­ցել ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հե­տաք­րք­րու­թյու­նից: Նոր իշ­խա­նու­թյուն­ներն ան­հայտ ծագ­ման պեր­ֆոր­մանս­ներն ու ֆիլ­մե­րը գե­րա­դա­սում են ին­տե­լեկ­տուալ, ու­սու­ցա­նող ու հա­յա­գի­տա­կան ծրագ­րե­րից: Մոտ մեկ տա­րի ա­ռաջ էլ նա­խա­րա­րու­թյու­նը դա­դա­րեց­րել էր «Հայ աս­պետ» ծրագ­րի ֆի­նան­սա­վո­րու­մը, որ 10 տա­րուց ա­վե­լի հար­թակ էր տրա­մադ­րում Հա­յաս­տա­նի ա­շա­կերտ­նե­րին ու ու­սա­նող­նե­րին:
«Ան­հաս­կա­նա­լի է նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ու նրա շր­ջա­պա­տի տրա­մա­բա­նու­թյու­նը, թե ինչ­պես են ո­րո­շում՝ ում կամ ինչ ծրագ­րի ի­րա­գործ­մանն են գու­մար հատ­կաց­նում: Ստաց­վում է՝ ան­հե­թեթ, ար­կա­ծախն­դիր ինչ-որ «ներ­կա­յա­ցում­նե­րի» հա­մար գու­մար կա, իսկ մարդ­կանց սի­րե­լի հա­ղորդ­ման հա­մար՝ ոչ: Տպա­վո­րու­թյուն է, թե նա­խա­րար Հա­րու­թյու­նյանն ա­մեն բան ա­նում է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը գցե­լու հա­մար: Վեր­ջին շր­ջա­նում նրա կամ նրա ղե­կա­վա­րած կա­ռույ­ցի քայ­լերն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը մե­կը մյու­սից քն­նա­դա­տե­լի են, իսկ մար­դիկ ոչ թե Հա­րու­թյու­նյա­նից, այլ միան­գա­մից Փա­շի­նյա­նից են հիաս­թափ­վում, որ իր թի­մում նման կադ­րեր ու­նի»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:
Ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի՝ ե­թե պե­տու­թյունն «Ի՞նչ, որ­տե՞ղ, ե՞րբ» խա­ղի հա­մար այդ­պես էլ ֆի­նան­սա­վո­րում չտ­րա­մադ­րի, ա­պա կազ­մա­կեր­պիչ­նե­րը մտա­դիր են ար­տա­սո­վոր քայ­լի գնա­լու ու ե­թեր վե­րա­դարձ­նե­լու ժո­ղովր­դա­կան ծրա­գի­րը: Նրանք ո­րո­շել են դրա­մա­հա­վաք հայ­տա­րա­րել ու այդ մի­ջո­ցով հա­վա­քել անհ­րա­ժեշտ գու­մա­րը: Վս­տահ են՝ ի տար­բե­րու­թյուն սու­պեր­նա­խա­րա­րու­թյան՝ մար­դիկ սիր­ված խա­ղի հա­մար հաս­տատ գու­մար կտ­րա­մադ­րեն:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ