ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆիլմերի հեռարձակման համար հեղինակները վճարվելու են

Ֆիլմերի հեռարձակման համար հեղինակները վճարվելու են
05.11.2019 | 23:19

Այսուհետ ֆիլմերի հեռարձակման համար հեղինակները վճարվելու են հեղինակային իրավունքի համար։ Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստացել է խորհրդային տարիներից մինչև օրս ստեղծված ֆիլմժառանգության իրավունքը: Այս գործընթացն իրականացնելու համար Կինոկենտրոնում հավաքագրվել են բոլոր ֆիլմերը, դրանց համար ստեղծվել է ցանկ, որտեղ ներառվել է, թե որ ֆիլմը քանի անգամ է ցուցադրվել։ Իրականացվում է հաշվարկ՝ ըստ հեղինակների, քանի որ պետք է հասկանալ, թե ովքեր են հեղինակները, եթե ֆիլմերի հեղինակները ողջ չեն, ապա հեղինակային իրավունքի համար տրվող գումարները պետք է ստանան նրանց ժառանգները։


Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ