«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Նիկիտա Մնդոյանցի առաջին ելույթը հայրենիքում

Նիկիտա Մնդոյանցի առաջին ելույթը հայրենիքում
06.07.2019 | 13:36

Հուլիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ (դիրիժոր Էռնեստ Հյոցըլի (Ավստրիա) ղեկավարությամբ) հանդես կգա Նիկիտա Մնդոյանցը: Սա նրա առաջին ելույթն է հայրենիքում:
Մնդոյանցը կկատարի Շումանի Լյա մինոր դաշնամուրի կոնցերտը, երկրորդ բաժնում կհնչի Բրամսի թիվ 2 սիմֆոնիան: Երաժիշտը շատ հուզված է և անհամբերությամբ սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպանը:

Նիկիտա Մնդոյանցի կարիերան սկսել է դեռ ինը տարեկանից, երբ նա իր առաջին մենահամերգով հանդես է եկել Հելսինկիի Սիբելիուսի անվ. Ակադեմիայում: Համերգի խտասկավառակը թողարկել է ֆինական ընկերությունը և սկսվել է «Ռուս հրաշամանուկի» հաղթարշավը ողջ աշխարհում: Մնդոյանցը մի շարք հեղինակավոր մրցույթների հաղթող է՝ Քլիվլենդ (ԱՄՆ, 2016թ., 1-ին մրցանակ), Պադերևսկու անվ.մրցույթ (Լեհաստան, 2007թ., 1-ին մրցանակ), Վեն Կլայբերնի անվ. մրցույթ (ԱՄՆ, 2013թ., ֆինալիստ): Այս հաղթանակներն ու ճանաչումը նրա առջև բացել են աշխարհի լավագույն համերգասրահների դռները:
Մնդոյանցը ծնվել է 1989-ին Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում:
Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժինները: ՌԴ Կոմպոզիտորների միության անդամ է: Դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայի գործիքավորման ամբիոնում:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ