ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

20 տարի բեմում. օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը՝ անցած ճանապարհի և անելիքների մասին

20 տարի բեմում. օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը՝ անցած ճանապարհի և անելիքների մասին
03.07.2019 | 20:38

Օպերային մեներգչուհի Լիլիթ Սողոմոնյանն, ով արդեն 20 տարի բեմում է, հասցրել է իր բեմական կենսագրության մեջ հանդես գալ բազմաթիվ դերերգերով ամենատարբեր երկրներում: Ողջ էությամբ իր գործին նվիրված երգչուհու առաջին դերերգը եղել է դեռ 24 տարեկանում՝ Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերերգով: Առաջին քայլն անելուց հետո դերերգերը սկսեցին հաջորդել մեկը մյուսին. Լիլիթ Սողոմոնյանը «Աիդա» օպերայում մարմնավորել է Աիդային, հանդես է եկել «Տոսկա», «Մանոն Լեսկո», Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո», Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Ամիլկարե Պոնկիելի «Ջոկոնդան» և այլ օպերաներում: Լիլիթ Սողոմոնյանը միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր է, կրթությունը ստացել է Իտալիայում, որտեղ նաև աշխատել է տարբեր մասնագետների հետ:

Խոսելով իր ծավալած գործունեության մասին՝ Լիլիթ Սողոմոնյանը նշեց, որ բախտ է ունեցել աշխատել ու շփվել հրաշալի ու տաղանդավոր ռեժիսորների ու դիրիժորների հետ, և իր մեծ ցանկությունն ու պարտքն է համարում այդ գիտելիքները հետագայում փոխանցել երիտասարդ սերնդին:


Վերջին 2 տարին օպերային մեներգչուհին հրավերներով հանդես է եկել Չիլլիում՝ Սանտյագոյի «Մունիսիպալ» թատրոնում, Պուչինիի «Տոսկա» և Վերդիի «La Forza del Destino» օպերաներով: Այնտեղ երգչուհին աշխատել է իտալացի ռեժիսոր Ստեֆանո Վիցիոլիի և չիլիացի դիրիժոր Պեդրո Պաբլո Պրուդենսիոյի հետ:

Լիլիթ Սողոմոնյանն ուրախությամբ նաև հավելեց, որ` հուլիսի 4-ին կրկին Տոսկայի դերերգով հանդես է գալու «Տոսկա» օպերայում՝ Ազգային թատրոնում.

«Հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում են ինձ ու իմ գործունեությունը: Անհամբերությամբ սպասում եմ ելույթիս, քանի որ 3 տարի է, ինչ այս դերով ինչ-ինչ պատճառներով հանդես չեմ եկել»,-ասում է նա և նշում, որ ապագայում ծրագրերը շատ են, իսկ առաջարկները՝ բազմազան: Ինքն էլ իր հերթին փորձում է միշտ հանդես գալ այնպես, որ բարձր պահի և արվեստի արժեքը և երկրի պատիվը:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ