ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Քաղաքայի՞ն, թե՞ գյուղական բնակավայրերում են ավելի շատ հակված նոր մասնագիտություն ձեռք բերելուն

Քաղաքայի՞ն, թե՞ գյուղական բնակավայրերում են ավելի շատ հակված նոր մասնագիտություն ձեռք բերելուն
28.06.2019 | 22:02

«Կցանկանայի՞ք, արդյոք, ձեռք բերել նոր մասնագիտություն» հարցի պատասխանի հետքերով գնալիս Բրեվիսի հետազոտողները պարզել են, որ քաղաքային բնակավայրերում մարդիկ ավելի մոտիվացված են նոր գիտելիք, հմտություններ ձեռք բերելու և կարիերայում նոր ճանապարհ անցնելու հարցում, քան գյուղական համայնքներում։

Սակայն Երևանն ամենևին էլ առաջինը չէ. այն զիջում է Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերին։ Այս փաստը գուցե խոսում է մարդկանց զբաղվածության ցածր մակարդակի մասին։ Ցուցանիշով մյուս մարզերից հետ է մնում Տավուշը, ինչը գուցե պայմանավորված է մարզի՝ զբոսաշրջային գոտի լինելու և սպասարկման ոլորտում մեծապես ներգրավված լինելու հանգամանքով։


Բրեվիսը զբաղվում է հանրային կարծիքի հետազոտությամբ և հաղորդակցության խորհրդատվությամբ` օգնելով որոշում կայացնողներին և գործարարներին ստեղծել, գնահատել, զարգացնել ու դրական հեղինակություն ձևավորել իրենց կերպարի ու բրենդի շուրջ։ Մասնագիտական խորհրդատվությունը հիմնված է բացառապես հետազոտական տվյալների վրա, որոնց գաղտնիությունը երաշխավորվում է ընկերության կորպորատիվ էթիկայի կանոնակարգերով և տվյալների պահպանման ժամանակակից տեխնոլոգիաներով։

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ