ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցն» նշեց իր 5-ամյակը

«Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցն» նշեց իր 5-ամյակը
24.06.2019 | 10:13

Հունիսի 23-ը պատմական և տոնական օր էր «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» համար. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ դպրոցի հիմնադրման 5-ամյակին նվիրված հոբելյանական մենահամերգ։ Դահլիճում պարարվեստը գնահատող և սիրող հանդիսատես էր, իսկ բեմում մարդիկ, ովքեր իրենց կյանքը միաձուլել են պարի հետ։ Դպրոցի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանը, գլխավոր փորձավար Ռաֆայել Քալաշյանը և գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն իրենց ջանքերը չէին խնայել, որ սաները ներկայանային պրոֆեսիոնալ հարթակում ըստ արժանվույն։ «5 Տարի միասին» խորագրով համերգի ընթացքում ելույթ ունեցան դպրոցի հիմնական 10 դասարաններից 6-ի սաները։

Ծրագիրը հագեցած էր և հանդիսատեսը վայելեց նոր բեմադրություններ՝«Տանգո սիլուետ», «Երևան», «Կարմեն», «Հեյ ջան»,« Արցախի ուլնեցիների պար», «Պատկերներ», «Տղամարդիկ», «Հոյ Նազան», «Քոչարի», «Սուսերով պար», «Կոմիտաս», վրացական և այլ ազգային պարեր։ Շառլ Ազնավուրի ծննդյան 95 ամյակի առիթով ծրագրում կար նաև մեծն շանսոնյեի «Լա Բոհեմ» երգի ներքո արված բեմադրություն։ Ներկայացվեց տարբեր ժանրի պարեր՝ հայկական, այլ ազգերի ժողովրդական պարեր, ջազային, մոդերն, ջազ-բալետ և այլն, իսկ «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» ուսուցանման հիմքում դրված է դասական պարը: Դպրոցի 5-ամյակին իրենց շնորհավորական ելույթներն ունեցան «Այբ» շոու բալետ պարային ստուդիան և հատուկ հյուր մնջախաղաց, պարող Կարեն Խաչատրյանը։ 5 տարի առաջ՝ 2014 թվականին, նոր կադրերի որոնման ճանապարհին ստեղծվեց «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցն» ու իր շուրջը հավաքեց պրոֆեսիոնալ պարարվեստով զբաղվել ցանկացող երեխաների։ Ստեղծելիս նպատակը մեկն էր՝ ունենալ պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր ապագայում իրենք էլ կշարունակեն դասավանդել միայն պրոֆեսիոնալ պարարվեստ, վառ կպահեն ու կզարգացնեն հայկական պարարվեստը։

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ