ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Գրաշու բանաստեղծությունը երգ է»

«Գրաշու բանաստեղծությունը երգ է»
31.10.2012 | 16:30

 

Գրողների տանը կայացավ բանաստեղծ, թարգմանիչ Աշոտ Գրաշու «Արի գնանք Ղարաբաղ» խորագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն կազմել, ծանոթագրել և խմբագրել է հրապարակագիր, լրագրող Վանիկ Սանթրյանը: Ներկայացված է հիմնականում Գրաշու ստեղծագործության առաջին շրջանի (1934-1954 թթ.) պոեզիան, մի փունջ այն բանաստեղծություններից, որոնց հիման վրա երգեր են գրել մեր անվանի կոմպոզիտորները, ինչպես նաև պոետական շարք` գրողի տարբեր շրջանների ստեղծագործություններից:
Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Ալեքսեյ Հեքիմյանը և ուրիշներ Գրաշու տեքստերով ստեղծել են մոտ 200 երգ («Ազգ իմ փառապանծ», «Բարով արագի՛լ, բախտի արագիլ», «Երևանի գիշերները կապուտակ», «Գարուն Երևան, սիրուն Երևան») :
«Գրաշին խորհրդային տարիների ամենատպագրվող հեղինակներից էր՝ և՛ Մոսկվայում, և՛ Երևանում, ինչը շատերի նախանձն էր շարժում,- ասաց Վանիկ Սանթրյանը։- Մոսկվայում մի հանդիսության ժամանակ ներկա էին Էդուարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը, Կամո ՈՒդումյանը, Գուրգեն Հայրապետյանը, առաջին անգամ պետք է հնչեր Գրաշու «Ազգ իմ փառապանծ»-ը: Առնոն ասաց` եթե անգամ մենք երաժշտություն չգրենք, Գրաշու բանաստեղծությունը երգ է»:
Վ. Սանթրյանը Աշոտ Գրաշու քնարերգությունը հակադրում է ստալինյան ժամանակների գրական վայ-քննադատներին, որոնք գրական և ոչ գրական մամուլի էջերից աղմուկ-աղաղակ էին բարձրացնում, թե «սոցիալիստական իրականության գովերգումը թողած, Աշոտ Գրաշին իր Ղարաբաղի հավքերի ու եղնիկների աշուղությունն է անում», վստահեցնելով, որ Գրաշին նույնպես մասնակից է Ղարաբաղի ազատագրական պայքարին, քանզի ամենամռայլ տարիներին անգամ չի վարանել ու իր գրչով նվաճել է Ղարաբաղը:
Գիրքը տպագրվել է բանաստեղծի ծննդյան 100-ամյակի առթիվ: Տպագրությունը հովանավորել են Աշոտ Գրաշու եղբորորդի, Երևանի պետական համալսարանի դասախոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Գրիգորյանն ու նրա զավակները` Ռուբեն և Աննա Գրիգորյանները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Դիտվել է՝ 3435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ