ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Գիրք ծաղկանց». միմոդրամա մեկ գործողությամբ

«Գիրք ծաղկանց». միմոդրամա մեկ գործողությամբ
24.10.2012 | 14:48

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ներկայացնում է «Գիրք ծաղկանց» բեմադրությունը` ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն վիպակի:

Մեկ ժամ տևողությամբ միմոդրաման պատկերում է միջնադարյան հայկական բարձրաքանդակը` Մարդու, Առյուծի, Ցլի և Արծվի միֆական կերպարներով, որոնք խորհրդանշում են չորս ավետարանիչներին: Բարձրաքանդակը կենդանանում է` պատմելու Գրքի ու Գրի խորհրդի, մագաղաթյա մատյանների և նրանցում տեղ գտած աստվածային մանրանկարների մասին: Փոքրիկ պոետը ծանոթանում է հայոց այբուբենին և սկսում գրել ծաղիկների մասին իր գիրքը: Ժամանակը հոսում է: Գիրքը բուժում է փոքրիկ աղջկա անբուժելի հիվանդությունը: Երիտասարդ կինը բացահայտում է գրքի խորհուրդը: Գիրքը իր մշտական հանգրվանն է գտնում սրբազան գրապահոցում` Մատենադարանում:
Ներկայացման բեմադրիչը Ժիրայր Դադասյանն է, կոմպոզիտորը` Վահան Արծրունին:
Դերերում` Յուրի Կոստանյան, Նաիրա Եդիգարյան, Մարգարիտա Առաքելյան, Շուշան Սարգսյան, Ինա Հախնազարյան, Մերի Կիրակոսյան:
Մնջախաղի պետական թատրոնը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: Ներկայացել է «Շախմատ», «Աթոռ», «Դիմակ» (հատված «Չարի ծաղիկները» ներկայացումից), «Գիրք ծաղկանց» բեմադրություններով: Թատրոնն ունի հավատարիմ հանդիսատես, նրանց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները:
Հավելենք, որ Մնջախաղի պետական թատրոնը դեռևս գործում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում: Ներկայացումը կկայանա վաղը` ժամը 19:00-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ