Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ադրբեջանի «հայկական» ռազմավարը՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների

Ադրբեջանի «հայկական» ռազմավարը՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների
04.07.2024 | 15:01

Փաստացի՝ Ալիևը, ըստ իրեն, դեռևս ժամանակավոր Հայաստան կոչվող տարածքում, որն առաջիկայում դառնալու է «Արևմտյան Ադրբեջան», պետք է

1. Փոխի սահմանադրությունը

2 Ապահովի Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձը

3.Ընդունի գրավյալ տարածքների ադրբեջանական լինելը

4. Հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից:

Բայց այդ ամենն անձամբ չի անելու, այլ ունի ներքին քաղաքական трофей (ռազմավար), ով էլ, ըստ Ադրբեջանի կողմից կազմված փաստաթղթի, կատարելու է այդ ամենը:

Եթե մի կողմ նետենք իշխանական ողջ սուտն ու մանիպուլյացիան, ֆեյքակրատիան, մեկնաբանություններն ու քաղաքական աղանդավորական քարոզը և թողնենք իրադարձությունների և իրողությունների վերլուծության արդյունքն ու չոր նստվածքը, ապա պատկերը հետևյալն է:

Հայաստանի տառացիորեն բոլոր խնդիրների, հակասությունների, դժբախտությունների, ներքին թշնամությունների, արտաքին պարտությունների ու երկրի պատվազրկման պատճառը մեկն է և միակը՝ Ադրբեջանի «հայկական» ռազմավարը, трофей-ը՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6134

Մեկնաբանություններ