Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

ՈՒզում է հայ ժողովրդի վրա ծախել «խաղաղության պայմանագիր» կոչված թուղթը

ՈՒզում է հայ ժողովրդի վրա ծախել «խաղաղության պայմանագիր» կոչված թուղթը
01.10.2024 | 15:43

Վերջին շաբաթներին Նիկոլը ավելի ու ավելի մոլեռանդությամբ է համոզում Ադրբեջանին՝ ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»՝ առաջարկելով նույնիսկ կիսատ տարբերակով գնալ այդ արարողությանը։ Նիկոլն անգամ դրա համար գնաց Էրդողանի դուռը, քծնեց, դիմեց նաև ՄԱԿ-ի բարձր ամբիոնին։

Ինչո՞ւ։

Հայաստանի ԱԳՆ-ն էլ է հայտարարել, որ Ադրբեջանը պատրաստվում է 2024-ի նոյեմբերի 20-ից հետո հարձակվել Հայաստանի վրա։ Դա Ադրբեջանն էլ չի թաքցնում՝ զորքեր կուտակելով Նախիջևանում՝ Երասխի դիմաց, Կովսականում՝ Մեղրիի դիմաց և Գանձակում՝ Ճամբարակի, Վարդենիսի դիմաց։

Նիկոլը կատարեց Ադրբեջանի պահանջներից ևս մեկը՝ Հայաստանի անկախության հռչակագրի պաշտոնական չեղարկումը՝ Սահմանադրական դատարանին հրահանգելով այդ մասին որոշում կայացնել։

Նիկոլը վախենում է պատերազմից, որովհետև հասկանում է՝ այս անգամ էլ հո չի՞ կարողանա մեղքը բարդել նախկինների, այլմոլորակայինների կամ եսիմ ում վրա։ Ժողովուրդը ամեն ինչ լավ հասկանում ու տեսնում է։

Ի՞նչ է ուզում անել Նիկոլյը.Նիկոլն ուզում է հայ ժողովրդի վրա ծախել «խաղաղության պայմանագիր» կոչված թուղթը՝ որպես հաղթաթուղթ, որի ստորագրումից անմիջապես հետո գնալ արտահերթ խորհրդարանական ընտրության ու այդ թղթով ապահովել իր վերընտրությունը՝ որպես խաղաղության վարչապետ։ Դա ձեռնտու է նաև Ադրբեջանին, բայց այդպիսի թուղթ Նիկոլին տալու համար Ադրբեջանը պահանջում է թանկ գին։ Ո՞րն է դա։

Խաղաղ ճանապարհով Զանգեզուրի միջանցքը հանձնել Ադրբեջանի, Թուրքիայի, Անգլիայի շահագործմանը՝ որպես արտապետական երթուղի՝ այդ քայլով Իրանին ու Ռուսաստանին դուրս մղել։

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ ուժ գտնեն՝ մեկ քայլ առաջ անցնելու Նիկոլից։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ