Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պահանջում եմ վերացնել Բազեյանի տնային կալանքը

Պահանջում եմ վերացնել Բազեյանի տնային կալանքը
22.08.2024 | 18:55

Երևանի նախկին քաղաքապետ, արցախյան առաջին պատերազմի հայտնի հրամանատար Ալբերտ Բազեյանը, ով մեղադրվում է Փաշինյանի դեմ մահափորձի մեջ, 6 ամիս կալանավորված էր, իսկ ապրիլից 5 ամիս տնային կալանք է կրում:

Հիմա էլ դատարանը ցանկանում է երկարաձգել տնային կալանքի ժամկետը:

Բազեյանին ճանաչում եմ 1992-ից, նրա հետ շատ երկար ճանապարհ եմ անցել՝ դժվար ճանապարհ:

Ես երբեք չեմ հավատացել, որ Բազեյանը կարող էր կատարել իրեն մեղսագրվող արարքը ու տեղյակ եմ, որ մեկ մարդու ցուցմունքի վրա «կարված» այս գործը փլուզվել է:

Բազեյանն իմ ավագ ընկերն է, ով իր առողջությունը կորցրել է պատերազմի դաշտում. ես անմարդկային եմ համարում պետության պատժիչ մեքենայի ռեպրեսիվ գործողությունները նրա հանդեպ և պահանջում եմ տնային կալանքի վերացում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2909

Մեկնաբանություններ