Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Բացահայտեք Հայաստանը

Բացահայտեք Հայաստանը
09.02.2014 | 14:53

«Armenian Geographic»-ը և «Վտանգավոր բարձրություն» ընկերությունը հայտարարում են մրցույթ` «Հայաստանը բացահայտելիս» խորագրով: Ուղարկեք ձեր ճանապարհորդական կյանքի ամենահետաքրքիր դրվագներով օրվա (օրերի) ֆոտոպատմությունը, որը պետք է լինի 1-7 էջի սահմաններում: Կարող է լինել հետաքրքիր ճանապարհորդություն որևէ մարզ, գյուղ, սար, ձոր, քարանձավ (էքսկուրսիա, արշավ, լեռնագնացություն, ժայռամագլցում, ինչ ուզեք): Ճանապարհորդությունը կարող է լինել ուր ասես, միայն թե դեպքերը տեղի ունենան Հայաստանում: Մասնակցել կարող են բոլորը:
Պատմություններն ընդունվում են հայերեն և ռուսերեն, մինչև փետրվարի 20-ը:
Բոլոր մասնակիցների պատմությունները կտեղադրվեն armgeo կայքում: Լավագույնին սպասվում է արշավական նվեր vento-ից:
Ընդունվում է 8-16 լուսանկար: Լուսանկարներն ուղարկելուց առաջ համարակալեք, որպեսզի կայքում տեղադրելիս հերթականությունը ճիշտ լինի:
Ձեր ճանապարհորդական ֆոտոպատմությունները կարող եք ուղարկել մինչև փետրվարի 20-ը՝ նշելով հեղինակի անուն, ազգանունը:
էլեկտրոնային հասցե` armeniangeographic@gmail.com

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ