«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Հիմա էս աղմուկն ինչի՞ համար է

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Հիմա էս աղմուկն ինչի՞ համար է
20.07.2013 | 22:00

Ժողովուրդ ջան, ինչպես և խոստացել էի, ցերեկը նստեցի երթուղային: Անկեղծ ասած, այն ինչ տեսա, ինձ շատ զարմացրեց: Մարդիկ լուռ ու մունջ, առանց բողոքելու, առանց վրդովվելու, առանց ծպտուն իսկ հանելու շատ հանգիստ վճարում էին 150 դրամ և իջնում: Վերցրեցի բջջայինս, զանգում եմ ընկերոջս ու բարձր ձայնով ասում եմ. «Լսի, ես էլ քեզ պես անթասիբ երթուղային եմ նստել, ում ձեռին նայում եմ, բոլորի մոտ 150 դրամ ա, հանգիստ, սուս-փուս վճարում, իջնում են»: Երթուղայինի մարդիկ թարս-թարս նայում են վրաս, բայց դե, ես հին «սադրիչ» եմ, շանթահարող հայացքներից չեմ վախենում: Մարդիկ շարունակում են ինձ վրա խեթ հայացքներ գցելով վճարել 150 դրամը: Մտածում եմ՝ լավ, ի՞նչ անեմ, որ հասկանան, որ էս մարդկանց քաղաքացիական արժանապատվությունն արթնանա: Վերջապես իմ կանգառն է: Հանեցի 200 դրամ, վճարեցի: Վարորդը ձեռքը տարավ, որ 50 դրամ մանրս տա. «Մանր չեմ ուզում, էդ 50 դրամը կտանեք գծատիրոջը չայեվոյ կտաք»,-գրեթե բղավում եմ ես, ապա շրջվում եմ դեպի ուղևորները. «Ձեզ դուր է գալի՞ս, երբ ձեզ էշի տեղ են դնում»:

Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ վարորդը ժպտաց ու ասաց. «Ապրես»:
Հիմա հարց՝ եթե մարդիկ նույնիսկ չեն էլ բողոքում, էս աղմուկն ինչի՞ համար է:

Դիտվել է՝ 3235

Մեկնաբանություններ