Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Փիրուզա Մելիքսեթյան. Հուշ-մտորումներ ՖԲ մի գրառումից հետո

Փիրուզա Մելիքսեթյան. Հուշ-մտորումներ ՖԲ մի գրառումից հետո
06.05.2022 | 21:21

ՆԱԽ

ա) Մեջբերեմ ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ Наринэ Киракосян (учредитель,основатель. (Էկո- Մեդիա ցանց), Корреспондент (blagovest-info.ru) и Корреспондент (gazeta.ru)
В прошлом: "Ереван". Журнал с акцентом и ArmInfo) ՖԲ գրառումը.


«Իմ կյանքի ճանապարհին գեթ մեկ թուրք, կամ քուրդ չի պատահել։ Ես նրանց մեջ, կամ կողքին չեմ ապրել։ Երևի դրա համար է, որ չեմ հասկանում նիկոլին հերոս սարքած նրանց, ովքեր երանի են տալիս էն օրերը, երբ իրենց դասարանցին, կամ հարևանը թուրք, կամ քուրդ էր։ Էթնոսի տեսակետից ինձ համար մեկ են նրանք։ Ես երբեք մարդկանց չեմ ատում ․․․ Պարզապես չեմ հասկանում, ինչի՞ն են երանի տալիս»:


ՓԱՍՏԵՄ

բ) ՈՒսանել եմ խորհրդային տարիներին:
ՈՒնեցել եմ և՛ ադրբեջանցի (Բաքվից), և՛ քուրդ (Իրաքից, Սիրիայից), և՛ արաբ, և՛ սևամորթ, և՛ եվրոպացի, և՛ ամերիկացի համակուրսեցիներ:


Բացի բաքվեցուց որևէ մեկի հետ երբևէ որևէ խնդիր չի ծագել:
Ազեր Մուրսալիև անուն-ազգանունով ադրբեջանցու (բուհն ավարտելուց հետո “Комсомольская правда”-յում ինչ-որ պաշտոն էր զբաղեցնում) և հայերիս հիմնական վեճն Արցախն էր ու Մովսես Կաղանկատվացին իր «Պատմություն Աղվանից աշխարհի» երկով:
Սովորական բանավեճերը միշտ էլ վերածվում էին թունդ լեզվակռվի, երբ փորձում էր Արցախն իր պատմությամբ մատուցել որպես աղվանական մշակույթ, ադրբեջանցիներին էլ՝ աղվանների հետնորդներ ու այդ մշակույթի իսկական կրողներ:
Երբեմն-երբեմն ոտնձգություն էր անում և Սայաթ Նովայի, դուդուկի, հայկական խոհանոցի առնչությամբ:
Ի դեպ, երկուստեք զգուշավոր էինք: Եթե ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն իմանար վեճի էությունը, ապա լուրջ խնդիրներ կունենայինք, ընդհուպ, հեռացում կոմերիտմիությունից ու համալսարանից:


Չէ՞ որ ԽՍՀՄ-ում դոմինանտ էր «եղբայրությունը». հավասար էին բոլոր ժողովուրդները, որոնց «անխախտ միությունը» կերտվել էր որպես գրանիտ:


ՀԱՎԵԼԵՄ

գ) «Երեկոյան Երևան»-ում աշխատելու տարիներին կամա թե ակամա առնչվել եմ և՛ ադրբեջանցիների, և՛ քրդերի հետ: «Սովետ Էրմենիստան» և «Ռյա թազա» հանրապետական թերթերի խմբագրությունները, ինչպես և մյուս պարբերականները, տեղակայված էին մամուլի շենքում:
Հանդիպելիս ընդամենը բարևում էինք:
Ադրբեջանցիների հետ կապ ունեցողները վկայում էին, որ գաղտնի քարտեզներ են պահում, որտեղ ՀՀ տարածքները ներառված են Ադրբեջանի կազմում:


Քրդերն էլ «Մեծ Քուրդիստան» էին երազում, կրկին հայերիս հաշվին:
Նրանց մոտ եղած գաղտնի քարտեզը տեսել էր «Գյուղատնտեսություն» ամսագրի գլխավոր խմբագիր, իսկ հետո «Իրատեսի» հեղինակ, լուսահոգի ՏԱՆՅԱ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ:
Մոլի ազգայնականներ էին «Սովետ Էրմենիստանի» փոխխմբագիրը՝ Ալլահյար անունով (ազգանունը չեմ հիշում), և պատասխանատու քարտուղարը՝ Վիդադ անունով (ընդ որում, վերջինիս կինը հայ էր՝բարձրաստիճան զինվորականի դուստր. զարմանում էինք, թե այդ գեղեցկուհին ինչպես է ադրբեջանցու հետ ամուսնացել):


ԱՌԱԿՍ ԶԻ՞ՆՉ ՑՈՒՑԱՆԵ

դ) Բոլորս էլ գիտեինք, որ կեղծ կատեգորիա է «ժողովուրդների եղբայրություն» կոչվածը:
Ադրբեջանցին խորամանկ էր, զգուշավոր: Նպատակադրված բազմանում էր, քայլ առ քայլ յուրացնում հարևան ժողովուրդների տարածքները, մշակութային ժառանգությունը, կերտում իր չեղած պատմությունն ու «բարեկամության» քողի տակ հաջողությամբ թաքցնում գիշատչային բնույթը:


ԽՈՍՈՒՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

ե) Ստամբուլաբնակ բրենդային թուրքի հետ (ԹՈԼԳԱ ՔՈՐԱ անուն-ազգանունով) շփվել եմ «Իրատես»-ում: Հարցազրույց էր տվել տնտեսական մշակութաբան ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԻՆ: Այդ առիթով հանդիպեցինք խմբագրությունում: Հիանալի հայերեն էր խոսում: Զրուցեցինք բավականին երկար:


Ինձ հատկապես հետաքրքրում էին թուրք-ադրբեջանական առնչությունները: Նրա վկայությամբ՝ պետական քաղաքականությունը մի բան է, ազգի ընդհանրական վերաբերմունքը (ըստ էության, ադրբեջանցիների նկատմամբ բացասական, որպես զարգացման ստորին աստիճանին կանգնած խառնամբոխի) այլ բան: Հարցիս նրա տված բանաձևմամբ էլ վերջակետեմ ասելիքս:


«Ինչպես հայերդ բոշաներին եք վերաբերվում, այդպես էլ մենք՝ ադրբեջանցիներին»:
Հ. Գ. Թոլգա Քորայի՝ Խաչատուր Դադայանին տված հարցազրույցի հղումը՝ ստորև:

Դիտվել է՝ 27281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ