Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Վաշինգտոնում ակցիա է անցկացվել՝ հաջակցություն Արցախին

Վաշինգտոնում ակցիա է անցկացվել՝ հաջակցություն Արցախին
09.11.2020 | 15:23

Վաշինգտոնում հայկական համայնքի անդամները բողոքի ցույց են անցկացրել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեմ, հայտնում է ANCA-ն: Լինքոլնի հուշահամալիրի մոտ մասնակիցները լուռ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի հանցագործությունների:


Հանրահավաքը կազմակերպել էր ՀՅԴ երիտասարդական թևը: Ակտիվիստները ձեռքում պահել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշները, պաստառներ՝ հայկական հանրապետություններին աջակցող կարգախոսներով:

Դիտվել է՝ 3806

Մեկնաբանություններ