Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Թուրքերը Լիոնի փողոցներում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին

Թուրքերը Լիոնի փողոցներում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին
29.10.2020 | 13:06

Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին՝ հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։


«Ուր եք, հայեր» բղավոցներով և ատելության խոսքով նրանք փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները: Մեր հայրենակիցներին կրկին կոչ ենք անում զգոն լինել, չտրվել սադրանքների և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ:

Դիտվել է՝ 3120

Մեկնաբանություններ