ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թվային հասարակության վտանգները

Թվային հասարակության վտանգները
25.12.2018 | 01:35

Այսօր շատ շատերն են խոսում այն վտանգների մասին, որոնք բերելու է գլոբալ թվային հասարակության կառուցումը, սակայն չեն բացատրում դրա կառուցման սկզբունքները և չեն առաջարկում այդ չարիքի դեմ պայքարելու իրական մեթոդներ:
Մեր առօրյա բառապաշարում սովորական են դարձել «թվային աշխարհ», «թվային հեղափոխություն», «թվային տնտեսություն», «էլեկտրոնային ճամբար», «տոտալ վերահսկում», «էլեկտրոնային ստրկություն» և այլ նման բառեր:


Սակայն, ստացվում է, որ զրույցներ են ընթանում միայն դրանց շուրջ և չեն առնչվում գործի էության հետ, ոչ ոք չի կարող կամ չի ուզում կարծես ասել ամենագլխավորը ո՛չ գիտատեխնիկական, ո՛չ էլ հոգևոր ոլորտում: Այս դրությունը բազմաթիվ մարդկանց մեջ առաջացնում է տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կատարյալ անհասկացողություն և թույլ է տալիս «համաշխարհային նոր համակարգի» շինարարներին ազատորեն գործել «անիրավության բոլոր պատրանքներով» (Բ Թես. 2;10):
Դրա համար էլ վարագույրի հետևում են մնում քաղաքական, տեխնոլոգիական, կրոնական և իրավաբանական կողմերը, որոնք կապված են մարդկային առօրյա կյանք ներդրվող թվային տեխնոլոգիաների հետ: Հատկապես դրան նպաստում է քաղաքացիների մեծամասնության անխոհեմ և անպատասխանատու վերաբերմունքը` անձի թվային նույնականացման պրոցեսների վերաբերյալ:


Ամենից առաջ պետք է հիշեցնենք, որ էլեկտրոնային իդենտիֆիկացիան (նույնականացում) համազգային գլոբալ գործընթաց է, դրա համար էլ էլեկտրոնային նույնականացման նորագույն տեխնոլոգիաների ներդրումը համաշխարհային պրոցես է, որը հիմք է հանդիսանալու նոր «էլեկտրոնային» կամ «թվային» քաղաքակրթության` գլոբալ, համաշխարհային տեղեկատվական համացանցային հասարակության կամ գլոբալ Համացանցի:
Տոտալ թվային հասարակության կառուցման գլխավոր սկզբունքը ոչ միայն մարդկային անձին և նրա էլեկտրոնային ֆայլին թվային նույնականացման համարի վերագրումն է, այլև այդ թվային ծածկագիր-անվան ընդունումը և մշտական օգտագործումը իր կենսագործունեության ընթացքում:


Նույնականացիչը (նույնականացման համարը) կիբեռնետիկ տեղեկատվական կառավարող համակարգի կողմից ղեկավարվող օբյեկտի (առարկայի) անուն է: Միաժամանակ դա տվյալների պահուստում պահվող տվյալ օբյեկտին պատկանող էլեկտրոնային ֆայլի մուտքի բանալին է: Այդ ֆայլի մեջ ավտոմատ կերպով կուտակվում, պահպանվում և մշակման է ենթարկվում տվյալ օբյեկտին (մարդկային անձին) վերաբերող բազմազան տեղեկույթը: Անձի թվային նույնականացիչը արտաքին ինչ-որ նշան չէ, ինչպես դա փորձում են ներկայացնել մարդկանց համատարած ծածկագրման ջատագովները, այլ մարդու, որպես թվային հասարակության մեջ ղեկավարվող «օբյեկտի» նոր թվային անուն է: Դա միակ, անփոփոխ, ցկյանս և ցմահ մշտական պատկանելիք է , որը անբաժան է մարդկային էակից:
Մարդուն մշտապես և ամենուրեք ստիպում են ներկայացնել իր թվային կոդը անվան փոխարեն` նյութական բարիքներ և սպասարկում ստանալու համար և արձագանքել այդ անվանը: Եթե մարդը համաձայնում է, ապա կենսամատակարարման ոլորտում տեղի է ունենում մարդկային, քրիստոնեական անվան փոխարինումը թվային նույնականացման համարով, որը և միանշանակ մատնանշում է մարդկային անձը:


Տվյալ գործողությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ միստիկական, հոգևոր իրողություն: Ընդունելով և օգտագործելով այդ նույնականացիչը` մարդը թույլ է տալիս իր անունը փոխարինել թվերի համակցությամբ, այլ կերպ ասած, ընդունում է նոր թվային անուն, որն անքակտելիորեն կապված է մարդկային էության հետ: Նոր անվան ընդունման հոգևոր նշանակության մասին բավականին համոզիչ է խոսում սուրբ Հովհաննես Ոսկեբերանը. «Սողոսը վերանվանվեց Պողոս անունով: Ինչու՞ Սուրբ Հոգին փոխեց նրա անունը: Ինչպես տերը, երբ գնում է իր ծառային, ցանկանալով ցույց տալ նրա հանդեպ իր իշխանությունը, փոխում է իր անունը, այդպես էլ Սուրբ Հոգին դա արեց այն ժամանակ: Նա Պողոսին գերեց, և այդ երբեմնի հալածիչը մտնում է Սուրբ Հոգու իշխանության տակ, Որը և դրա համար փոխում է իր անունը, որպեսզի նա դրանից իմանա նոր Տիրոջ իր վրա իշխանության մասին» (սուրբ Հ. Ոսկեբերան 3-րդ, հատոր, գիրք 1): Տիեզերական մեծ վարդապետի խոսքերը պարզ ցույց են տալիս, որ նոր անվան ընդունումը նշանակում է նոր տիրոջը պատկանելություն և նոր ոգու ընդունելություն: Իսկ դա կարող է մարդու համար ունենալ շատ տխուր հոգևոր հետևանքներ: Հավատացյալ ուղղափառ քրիստոնյայի համար անընդունելի է թվային ծածկագրով իր քրիստոնեական անվան փոխարինումը: ՈՒրեմն, թվային անվան վերագրումը մարդուն մեղսական, աստվածամարտ գործ է, իսկ այդ անվան ընդունումը և օգտագործումը` ոչ պակաս մեղսական:


Այսպիսով, «էլեկտրոնային (թվայնացված) քաղաքացին» կարողանալու է շփվել «էլեկտրոնային կառավարության» հետ և կստանա հնարավորություն` օգտվելու նյութական և տեղեկատվական ռեսուրսներից միայն իր թվային անվան (հականուն)` նույնականացման համարի կամ անձնական ծածկագրի միջոցով: Հանուն երկրավոր բարեկեցության մարդը համաձայնում է ընդունելու նոր կարգավիճակ` համաձայնում է իրեն հավասարեցնելու ապրանքին, վերածելու իրեն համարակալած մի առարկայի կամ, այսպես ասած «բիոօբյեկտի»:
Այս կերպ Աստծո ստեղծագործության պսակը` մարդը, իրավունքի սուբյեկտից վերածվում է էլեկտրոնային համակարգի կողմից խիստ վերահսկվող ու ղեկավարվող օբյեկտի, որը պարտավոր է ենթարկվել այդ համակարգին: Այլ խոսքով ասած, կիբեռնետիկ համակարգերի ղեկավարման կանոնները ավտոմատ կերպով տարածվում են մարդկային հասարակության վրա, այդժամ 21-րդ դարի բարձր տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են օգտագործվել քաղաքական և գաղափարական նպատակներով` որոշ մարդկանց կողմից մյուսներին հոգեպես և ֆիզիկապես ստրկացնելու համար:


Անվան բնությունն այն է, որ անունով մարդուն են կոչում, և նա արձագանքում է, իսկ այժմ ձևավորվող համաշխարհային տոտալ վերահսկման համակարգում մարդուն կոչում են հենց թվային անունով, և այդ անվանը նա պիտի արձագանքի իր կյանքի բոլոր պարագաներում` կամավորապես հաղորդելով այն համակարգին: Այսպիսով, թվային հասարակության մեջ նույնականացիչը (նույնականացման համար) դառնում է «էլեկտրոնային քաղաքացու» փաստացի անուն, ավելի ճիշտ` դիմազրկված «բիոօբյեկտի» անուն:
Հասարակության անդամների կողմից նոր անունները որպես գոյատևման պարտադիր պայման կամավոր ընդունելը դառնում է կրոնական կենտրոնամետ ավանդական հասարակության փլուզման կրիտիկական մի գործոն և հատուկ ընդգծված է Հայտնության գրքում որպես ուրացության ազդանշան (Հայտն. 3;1,8): Խոսքը հասարակական և հոգևոր կյանքում զուգահեռ գործող երկու անունների մասին չէ, այլ Աստծունը` իր Արարչի հետ միավորման իրականություն հանդիսացող, մարդուն սեփականված անունը, որպես բացահայտ աստվածամարտ կայսրի սեփականություն կամավորապես ձևակերպելու մասին: Թո՛ղ չլինի այդ:

Ռուսերենից թարգմանեց
Տեր ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ
Դարբասի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 3972

Մեկնաբանություններ