ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երջանիկներից ամենաերջանիկը

Երջանիկներից ամենաերջանիկը
20.03.2018 | 21:40

Կարծեմ Դյուման է ասել`«Երջանիկներից ամենաերջանիկը նա է, ով կարող է երջանկացնել»: Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է, որը սահմանել է ՄԱԿ-ը 2012-ին։ Նպատակն էր ընդգծել երջանկության կարևորությունը մարդկության համար։ Ռեմարկն ասում է. «Աշխարհի ամենահրաշալի քաղաքը այն է, որտեղ մարդը իրեն երջանիկ է զգում»: Սակայն մեր օրերում երջանկությունը գնալով պակասում է` կապված սոցիալական, կենցաղային և այլ խնդիրների հետ։ Իսկ ինչու՞ չի կարելի լինել երջանիկ ` անկախ խնդիրներից: Գուցե մենք ինքնե՞րս չենք ցանկանում։Կամ չենք մտածում։ Այո, հե՛նց մենք: Մեր քաղաքում: Եթե գոնե փորձենք մեզ չպարուրել թյուր մտքերով և արժևորենք կյանքի յուրաքանչյուր լավ և վատ պահը (քանի որ հենց մենք ենք այն ստեղծողը), ապա ամեն մեկս յուրովի երջանիկ կլինի։ Երջանիկ կարող ենք լինել նաև դիմացինի նկատմամբ սեր ու բարություն տածելով: Մեր քաղաքը սիրելով: Հավատացած եղեք, ձեր լավ արարքը երբեք զուր չի կորչի: Նույնությամբ կվերադառնա ձեզ: Իսկ խնդիրնե՞րը։ Իսկ փաստե՞րը: Թվե՞րը:

ՄԱԿ-ի պատվերով կազմվել է 2018-ի Երջանկության համաշխարհային զեկույց: Հետազոտության հեղինակները փորձել են պարզել, թե աշխարհի 156 երկրների բնակիչները որքանով են գոհ իրենց կյանքից և երջանիկ: Աշխարհի ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան, որին հետևում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան։ Ամենաերջանիկ հնգյակը եզրափակում է Շվեյցարիան։ Հայաստանը 156 երկրների ցանկում զբաղեցրել է 129-րդ հորիզոնականը: Եվ այնուամենայնիվ, ես հավատում եմ`«Երջանիկներից ամենաերջանիկը նա է, ով կարող է երջանկացնել»:


Լիանա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3261

Մեկնաբանություններ