-
16.01.2021|
21:27
ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմա-տիեզերական ուժերը զորավարժությունների շրջանակում բալիստիկ հրթիռներով թիրախներ են խոցել Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում՝ հայտնում է «Թասնիմը»:
-
16.01.2021|
21:24
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել դադարեցնել մետաղական ուրան արտադրելուն միտված գիտահետազոտական աշխատանքները:
-
16.01.2021|
21:23
Սադիր Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում: «Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո պարզվել է, որ Ժապարովի օգտին քվեարկել է 79,23%-ը: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը եղել է 39,33%»,- նշել է ԿԸՀ-ն:
-
16.01.2021|
21:22
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նիստում Իրակլի Կոբախիձեն միաձայն ընտրվել է նախագահ: Կուսակցության անդամները միաձայն վստահություն են հայտնել Կոբախիձեին:
-
16.01.2021|
21:17
Հայ Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար:
-
16.01.2021|
21:04
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առցանց համագումարի մասնակիցները կուսակցության նոր նախագահ են ընտրել 59-ամյա Արմին Լաշետին, որ 2017-ից Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամասի վարչապետն է:
-
16.01.2021|
21:01
Ֆրանսիայի դատախազությունը հաստատել է, որ նախնական հետաքննություն է սկսել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ՝ «Ռեսո-Գարանտիա» ռուսաստանյան ապահովագրական ընկերության հետ 3 միլիոն եվրոյի պայմանագիր ստորագրելու կապակցությամբ։
-
16.01.2021|
20:59
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
-
16.01.2021|
12:31
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցում ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում։
-
16.01.2021|
12:29
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարել է. «Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի Մոսկվայում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարությունն անտեսում է հայկական կողմի կարիքները եւ խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը: