Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Չէ՛, հա, լու՞րջ

Չէ՛, հա, լու՞րջ
23.05.2024 | 15:24

Շատերը նշում են, որ նիկոլը ստախոս է, մուտիլովշիկ (խառնակիչ), մանիպուլյատոր, խաբեբա և այդպես շարունակ: Դա այդպես է, իհարկե:

Շատերը նշում են, թե 2018-ին խաբվել են, իրենց խաբել են, մոլորեցրել են, իրենք չէին պատկերացնում, իրենք չգիտեին և այլն:

Հնարավոր է, չեմ վիճի:

Ճիշտ է, ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե ինչով էին առաջնորդվում նույն Կիրանցում, Ոսկեպարում ու մյուս՝ առաջինը թրքացման հարվածի տակ ընկած սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցները, որ 2021-ին էլ դրին ու միահամուռ քվեարկեցին նրա օգտին, ով էսօր իրենց տնազուրկ է անում՝ անպաշտպան ու անզեն թողնելով մինչև ատամները զինված մարդակեր թուրքի առաջ (չասեք, թե՝ սահմանապահները նրանց կպաշտպանեն, որովհետև էդ սահմանապահները նախ, կասկածելի են որպես զինվորականներ, երկրորդը, դա իրենց համար պարզապես բարձր վարձատրվող աշխատանք է, ոչ ավելին, իսկ հայ մարդկանց ծվեն-ծվեն անելու պատրաստ մենթերն էլ, հաստատ տակները կանեն առաջին իսկ թշնամական կրակահերթից, դրանք մենակ անզեն հայ մարդկանց դեպքում են «ուժեղ տղեք», մեջները 1-2 բացառություն կլինի, բայց՝ ընդամենը):

Բայց դա չէի ուզում ասել:

Նրանց, ովքեր որ, լինելով առնվազն բարձրագույն կրթություն ստացած, դիպլոմավորված մասնագետներ (կարևոր չի՝ ինչու) պնդում են, որ նիկոլն իրենց ֆռռացրել ա, խաբել ա, մոլորեցրել ա 2018 թվին, արժե մի երկու բան հիշեցնել: Որովհետև այդպես ասողները առնվազն լիարժեք անկեղծ չեն, էլի:

Այս լուսանկարի նման նկարներ կլինեն, իհարկե, տարբեր լրատվականների արխիվներում: Ես այն ներբեռնել եմ Զաքար Խոջաբաղյանի էջից: Էլի նկարներ կան, իմացողները գիտեն: Բայց ինձ այս մեկն էլ է հերիք:

Ա՛յ, նման «պլակատներով» Երևանի կենտրոնում տարիներով «անմեղ» ցույցեր էին անում զանազան «կապտամազիկներ»:

ՈՒ նրանք բաց ու հստակ ասում էին՝ «Ո՛չ ազգ», «Ո՛չ սահման», «Ո՛չ պետություն», «Ո՛չ Աստված», «Ո՛չ բանակ»:

Հիշեցի՞ք:

Իսկ ովքե՞ր էին դրանք:

Կարո՞ղ է՝ մի հատ էլ զարմանք ցուցադրեք, թե չգիտեք, որ դրանց ճնշող մեծամասնությունը նիկոլի «թավիշի» ուղիղ շահառուներն են:

Հիշեցի՞ք:

Դե էլ մի՛ ասեք, կամ ավելի շուտ, մի հատ էլ մտորեք, թե որտե՞ղ են ձեզ մոլորեցրել:

Ախր ամեն ինչ այնքա՜ա՜ա՜ա՜ա՜ն ակնհայտ էր:

ՈՒ, հատկանշական է, որ 2018-ին կտեր կերածներն են այսօր հիմնականում «վա՜յ, բայց կասկածում եմ...», «վա՜յ, բայց ախր ով լինի...» այդ կարգի, գործնականում նիկոլապահ ձայներ արձակում:

Թե բա՝ մեզ խաբեցին...

Չէ՛, հա, լու՞րջ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ