«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Բագրատ Սրբազանի ասածը սրա մասին է

Բագրատ Սրբազանի ասածը սրա մասին է
13.05.2024 | 16:09

Բագրատ Սրբազանը նիկոլական Արման Բաբաջանյանին կոչ է արել բացահայտել իր կենսագրությունը:

Բագրատ Սրբազանն այդ ասելով նկատի է ունեցել Արմանի հետ կապտված այս խայտառակ դեպքը, որի մասին հաղորդագրությամբ է ժամանակին հանդես եկել ՀԱԵ-ի Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը:

«Այսպիսով պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։

Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը և հոգևոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը և Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։

Նկատի ունենալով իր կարգի և կոչումի համար ամոթալի և անպատվաբեր վերոհիշյալ արարքները, Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից և իրավունքներից»:

ՈՒ այս կենսագրություն ունեցողը, ով եկեղեցուց «աբիժեննիկ» է, իրեն թույլ է տալիս դատողություններ անել Սրբազանի կամ եկեղեցու մասին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ