«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Եվրոպական քաղաքական խարդավանքների մեջ Հայաստանը ներքաշելու վտանգները

Եվրոպական քաղաքական խարդավանքների մեջ Հայաստանը ներքաշելու վտանգները
06.10.2023 | 13:43

«Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես կգնա Ուկրաինայի ճանապարհով և կհակադարձի Ռուսաստանին»։ Օրեր առաջ այսպիսի ցանկություն էր հայտնել ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփեյերը։

Գրանադայի հանդիպումը և այդ շրջանակներում ԵՄ չինովնիկների արած հայտարարությունները, այս առումով, բավական վտանգավոր միտումներ են ուրվագծում։ Արցախի հարցը եվրոպացիները հայ-ադրբեջանական հակամարտության տիրույթից փորձում են սահուն տեղափոխել հայ-ռուսական հարաբերությունների տիրույթ` մի կողմից, որևէ կերպ չվիճարկելով Արցախի ադրբեջանական պատկանելությունը, մյուս կողմից, դրանում մեղավոր կարգելով Ռուսաստանին։

Խորհրդանշական է, այս առումով, նաև Նիկոլի և Զելենսկիի համատեղ լուսանկարը, ինչը հիշեցնում է, որ Նանսենի պատգամը 100 տարի անց էլ հասու չեղավ հայկական քաղաքական «ուղեղներին»։ Այդպես էլ չհասկացված մնացին եվրոպական քաղաքական խարդավանքների մեջ Հայաստանը ներքաշելու վտանգները։

Սկսում եմ հավատալ, որ պրոպագանդայի զանգվածային միջոցները շատ ավելի վտանգավոր են, քան զանգվածային խոցման ամենաուժեղ զենքերը։ Յուրաքանչյուր հիմար իրեն իրավունք կարող է վերապահել «գիտունիկ» մտքեր արտահայտել, բայց ամեն հիմար չէ, որ կարող է Տրումենի պես հնարավորություն ունենալ ատոմային ռումբ կիրառելու։ Բայց զավեշտ առաջացնող պարադոքսն այն է, որ երբ հիմարին հասու չէ Նանսենի պատգամը, նրան թվում է՝ հիմարը հենց Նանսենն է։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1846

Մեկնաբանություններ