Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Միայն տգետը նման արկածախնդրության կգնար

Միայն տգետը նման արկածախնդրության կգնար
05.10.2023 | 20:20

ԵՄ խորհուրդը հայտնում է, որ Փաշինյանը, առանց Ալիևի, ստորագրել է հռչակագիր, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Ինքնիշխանն» այսպիսին է լինում:

Մոսկվային Անկարայով հավասարակշռելու արդյունքում (դեռ վաղուց) պետությունը դարձնում ես Բաքվի հպատակը:

Տգիտությունը մահացու մեղք է, միայն տգետ մարդիկ նման արկածախնդրության կգնային այն մակարդակում, որտեղ փողի չափը ոչինչ է:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 4826

Մեկնաբանություններ