Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը

Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը
03.10.2023 | 14:54

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց Հռոմի ստատուտին։ Ավելի պարզ լեզվով ասած՝ պատերազմ հայտարարեց Մոսկվային և անձամբ ՌԴ նախագահ Պուտինին։

Հայաստանն այդ վավերացումից ոչ մի դրական բան չի ստանալու։ Փոխարենը ստանալու է հայ-ռուսական հարաբերությունների ոչնչացում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Երևանի այս քաղաքականութունն ամբողջությամբ ձեռնտու է մեր թշնամիներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին։ Վերջիններս, ի դեպ, չեն էլ ստորագրել Հռոմի ստատուտը՝ շատ լավ հասկանալով, որ Մոսկվային չարժե նյարդայնացնել այս զգայուն հարցում և շատ լավ իմանալով, որ կարելի է Հայաստանի կողմից ստատուտի վավերացումն օգտագործել՝ Մոսկվայում հակահայկական գիծն առաջ տանելու համար։

Ռուսաստան-Արևմուտք սուր բախման պայմաններում Հռոմի ստատուտի վավերացումը ՔՊ-ի կողմից մեր երկիրը դարձնում է այդ բախման ակտիվ մասնակից՝ ընդդեմ Ռուսաստանի։ Թե ինչի սա կարող է հանգեցնել, դժվար չէ կռահելը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ