Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Կիպրոսի թուրքերի առաջնորդը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Կիպրոսի թուրքերի առաջնորդը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
27.01.2021 | 13:47

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հայտնել է, որ բաժանված կղզու խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն թուրք-կիպրական և հունա-կիպրական կողմերի հավասարության և կղզում երկու պետությունների գոյության փաստի ճանաչման պարագայում:

«Արդար, իրատեսական և կայուն փոխզիջումը պետք է հիմնված լինի ինքնիշխան հավասարության և միջազգայնորեն հավասար կարգավիճակ ունեցող երկու պետությունների համագործակցության վրա», - ասել է Թաթարը տեսակոնֆերանսի ձևաչափով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ շփման ժամանակ: Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացը, որը սկսվել է 1968-ին Բեյրութում, նրա խոսքով՝ «հունա-կիպրական կողմի անզիջում դիրքորոշման պատճառով ոչ մի արդյունք չի տվել»։ Նրանք «չեն ցանկացել իշխանությունը կիսել կիպրոսցի թուրքերի հետ, որոնք հայտնվել են անմարդկային մեկուսացման թակարդում»։ «Այդպես այլևս չի կարող շարունակվել»,-ասել է նա՝ հավելելով, որ Կիպրոսի հիմնախնդրի բանակցությունների հիմքը պետք է փոխվի:

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ