Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մարիա Զախարովա. Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ-ի՝ СНВ-3 պայմանագիրը երկարաձգելու առաջարկը և պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել ամերիկյան կողմի հետ

Մարիա Զախարովա. Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ-ի՝ СНВ-3 պայմանագիրը երկարաձգելու առաջարկը և պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել ամերիկյան կողմի հետ
22.01.2021 | 21:48

Մոսկվան ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագրի ժամկետը 5 տարով երկարաձգելու առաջարկը և պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել ամերիկյան կողմի հետ՝ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակիի՝ նախօրեի հայտարարությունը, փոխանցում է EADaily-ն։ «Նման տրամադրվածությունը կարող ենք միայն ողջունել։

Ռուսաստանը հետևողականորեն հանդես է եկել և հանդես է գալիս նման որոշման ընդունման օգտին»,- ընդգծել է Զախարովան։ Նա նաև նշել է, որ Ռուսատանը պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել ամերիկյան կողմի հետ։ «СНВ-3 պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու մասին պայմանավորվածության շուտափույթ ձևակերպման համար պատրաստ ենք անհապաղ բանակցություններ սկսել։ Դա անհրաժեշտ է անել ամենասեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ դրա գործողությունը լրանում է 2021-ի փետրվարի 5-ին»,- հավելել է Զախարովան։ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կողմ է «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագրի 5 տարով երկարաձգմանը։


«Ես կարող եմ հաստատել, որ ԱՄՆ-ը մտադիր է հասնել պայմանագրի երկարաձգմանը հինգ տարով: Նախագահ Բայդենը մեկ անգամ չէ, որ հասկացնել է տվել պայմանագրի՝ ԱՄՆ ազգային անվտանգության շահերին համապատասխանելը»,- նշել էր Փսակին:
Վաշինգտոնում գտնում են, որ պայմանագրի գործողության ժամկետի երկարացումը չափազանց կարևոր է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում լարվածության, անգամ՝ փոխադարձ թշնամանքի պայմաններում:


ԱՄՆ-ն ու Ռուսաստանը «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագիրը ստորագրել են 2010-ին: Ըստ դրա՝ կողմերից յուրաքանչյուրն իր հարձակողական սպառազինությունները կրճատում է այնպես ու այնքան, որպեսզի յոթ տարի անց երկուսի ունեցած սպառազինությունը համատեղ չգերազանցի 700 մայրցամաքային բալիստիկ հրթիռը, սուզանավերին տեղակայված բալիստիկ հրթիռները, 1550 մարտագլխիկ ունեցող ծանր կործանիչները և այլն:

Դիտվել է՝ 3154

Մեկնաբանություններ