Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար

Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար
22.01.2021 | 21:47

Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար, եթե դա անհրաժեշտ լինի և դրական է գնահատում Վաշինգտոնից ՌՀՍ-3 երկարացման մասին Վաշինգտոնից հնչող ազդանշանը, հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդեր Շալենբերգը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտնել էր, որ Ռուսաստանին առաջարկվում է ՌՀՍ-3-ը, որի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին, երկարացնել հնգամյա ժամկետով:

«Ես դրական ազդանշան եմ համարում Վաշինգտոնի հայտարարությունը: Մենք որպես բանակցությունների հարթակ, իհարկե, ձեր տրամադրության տակ ենք: Այստեղ՝ Վիեննայում, ռազմավարական բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Եթե այդպիսի բանակցություններն անհրաժեշտ լինեն, եթե խոսքը հնգամյա ժամկետով երկարացնելու մասին է, ինքնին հասկանալի է, մենք կլինեն ձեր տրամադրության տակ», - հայտարարել է Շալենբերգը՝ հանդես գալով միջուկային զենքի արգելման պայմանագրի ուժի մեջ մտնելու առիթով անցկացված մամուլի ասուլիսում:

Դիտվել է՝ 3164

Մեկնաբանություններ