Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Սալոմե Զուրաբիշվիլի. ԵՄ-ն ավելի ակտիվորեն պետք է ներգրավվի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը

Սալոմե Զուրաբիշվիլի. ԵՄ-ն ավելի ակտիվորեն պետք է ներգրավվի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը
21.01.2021 | 21:56

Բրյուսելում՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել ԵՄ-ին ավելի ակտիվորեն ներգրավվել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը։ Բորելը ևս նշել է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ դաշինքի կողմից ցուցաբերվող աջակցության մասին:

Դիտվել է՝ 1667

Մեկնաբանություններ