Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ շահարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։
«Շատ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ ու որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների հաստատման», - նշել է Բեգլարյանը: