ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.
«Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ»։ Պուտինը վստահություն է հայտնել, որ հայ-ռուսական բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է երկու եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ոգով։