Վերջին շաբաթներին Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունների վերականգնման պատրաստակամությամբ սնվող թուրքական ԶԼՄ-ների պատմություններն ավելի շատ նման են «գառան մորթի հագած գայլի», գրում է The Jerusalem Post թերթը:
Թուրքիան շատ լավ հասկանում է, որ «հաշտեցման մասին խոսակցությունները» տարածում են գտնում արևմտյան ԶԼՄ-ներում՝ այդպիսով «Թուրքիային աշխարհի աչքում դարձնելով խաղաղասեր»։ Թերթի մերձարևելյան հարցերով թղթակից Սեթ Ֆրանտմանը գրում է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերություները խարխլել է Անկարայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որն «իր երկրում ընդունում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, ինչպես օրինական կառավարության, և Իսրայելին համեմատում է նացիստական Գերմանիայի հետ»։ Թուրքական ԶԼՄ-ների բորբոքած հաշտեցումը կառուցված է մի քանի հիմնական սյուների վրա, գրում է Jerusalem Post-ը՝ որպես առաջին սյուն մատնանշելով այն հաղորդագորությունները, որ Ակարան Թել Ավիվում պատրաստվում է հակաիսրայելական դեսպանորդ նշանակել։ Երկրորդ, Անկարան ակնկալում է, որ Իսրայելը կկործանի հարաբերությունները Հունաստանի, Կիպրոսի և ԱՄԷ-ի հետ և էներգակիրների առևտրի հարցում լրջորեն կախված կլինի Թուրքիայից, երրորդ, Անկարան ցանկանում է, որ Իսրայելի վարչապետ Բենամին Նեթանյահուն տանուլ տա հաջորդ ընտրությունները, գրում է The Jerusalem Post-ը:
«Հաշտեցման ամբողջ պատմությունը համապատասխանում է Իսրայելին մեկուսացնելու, Իսրայելի ինքնիշխանությունը խարխլելու, ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին աջակցելու և Իսրայելին Թուրքիայից կախյալ դարձնելու նպատակին»,- գրում է թերթը։