38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կդառնա՞ արդյոք Ռուսաստանը Ադրբեջանում խաղաղության հաջորդ խոչընդոտը

Կդառնա՞ արդյոք Ռուսաստանը Ադրբեջանում խաղաղության հաջորդ խոչընդոտը
28.12.2020 | 09:44

The National Interest-ը (ԱՄՆ) գրել է՝ զրո մտածողությունը արևմտյան միջազգային հարաբերությունների փորձագետների շրջանում այսօր նորաձևությունից դուրս է եկել: Սակայն դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ, երբ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինադադար կնքեցին Լեռնային Ղարաբաղում:

Պայմանագրի ստորագրմանը նախորդեց հինգշաբաթյա արյունալի պատերազմը: Իր վախեցնող ծանր ու փափուկ ուժի հաջող օգտագործմամբ Ռուսաստանը կարողացավ մի հարվածով դուրս մղել Արևմուտքին և դառնալ տարածաշրջանի անփոխարինելի տիրակալը: ԱՄՆ-ի համար այս համաձայնագիրը ռազմավարական հետընթաց է: Ռուսաստանը հանդես եկավ որպես միջնորդ և ստվերեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը նախկինում փորձել են կարգավորել հակամարտությունը: Հակամարտությունը լուծելու՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի փորձերը ձախողվել են և ընդգծել տարածաշրջանում Ամերիկայի ազդեցության նվազումը: Ամենամեծ անհանգստությունն առաջացնում են պայմանագրի այն կետերը, որոնք նախատեսում են ռուս զինվորականների երկարատև ներկայությունը Ադրբեջանում: Համաձայնագրի պայմանների համաձայն՝ 2000 ռուս զինվորներ որպես խաղաղապահ կտեղակայվեն երկրում: Նախկինում իշխանության զավթման ժամանակ Ռուսաստանը կարողացել է ռազմական ներկայություն հաստատել Մոլդովայում (Մերձդնեստր), Վրաստանում (Աբխազիա և Հարավային Օսիա) և Ուկրաինայում (Դոնբաս): Այդ պատճառով Ադրբեջանի ՊՆ նախկին աշխատակիցներից մեկը ասաց. «Ես չգիտեմ, թե ինչպես կավարտվի այս անգամ: Երբևէ չի եղել Կովկասում ռուս խաղաղապահների ներկայության թեկուզ մի դրական օրինակ»: Հրադադարի համաձայնագիրը նախատեսում է հինգ տարի ժամկետով Ադրբեջանում ռուսական զորքերի տեղակայում, ինչը պետք է հակակշռի արդեն իսկ Հայաստանում գտնվող զորքերին: Այնուամենայնիվ, չնայած ժամկետին, քչերն են հավատում, որ Կրեմլը ծրագրում է հեռանալ: Սա շատ կարևոր է ԱՄՆ-ի համար, քանի որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Եվրոպան Ռուսաստանի կախվածությունից ազատելու գործում: Այսօր Եվրոպան Ռուսաստանից ներկրում է բնական գազի 40%-ը և հում նավթի 30%-ը: ՆԱՏՕ-ի երկրների էներգետիկ այս կախվածությունը դամոկլյան սրի նման կախված է դաշինքի վրա: Ադրբեջանը կատարում է Արևմուտքը Ռուսաստանի էներգետիկ շանտաժից ազատելու իր խոստումը: 2006-ին ավարտվեց Վրաստանն ու Թուրքիան կապող նավթատարի շինարարությունը: Դեպի Իտալիա հասնող գազատարը պետք է ավարտվի այս ամիս: Այս ենթակառուցվածքով Եվրոպան կկարողանա Կասպից ծովով նավթ և գազ ստանալ էներգակիրներով հարուստ Թուրքմենստանից և Ղազախստանից:


Իր և իր եվրոպական դաշնակիցների շահերը պաշտպանելու համար ԱՄՆ-ը պետք է վերականգնի դիրքերը Կովկասում: Դա անելու համար Բայդենի վարչակազմը պետք է հասկանա, թե նախորդ 20 տարիներին ինչ սխալներ են թույլ տվել իրենց նախորդները: Մինսկի խումբը պետք է լուծարվի: Դրա շրջանակներում բանակցություններին վերադառնալու թույլ կոչերը չեն օգնի: Խումբը չկարողացավ կանխել ռազմական գործողությունների սկսվելը և կարգավորել հակամարտությունը:
Ռուսական ազդեցության դեմ պայքարելու համար ԱՄՆ-ին պետք չէ նույնպիսի ռազմական ներկայություն, ինչպես Ռուսաստանին: Ռուսները փող չեն աշխատում: Ընդհակառակը, նրանք իշխանություն են բանեցնում՝ զրկելով ներդրումներից: Իրոք, Ռուսաստանն արդեն սկսել է խստացնել տնտեսական պտուտակները՝ հնազանդությունն ապահովելու համար: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեկտեմբերի 17-ին Ռուսաստանը արգելեց ադրբեջանական լոլիկի ներմուծումը՝ երկրի՝ մեծությամբ երկրորդ արտահանումը: Ռուսների վերահսկողությունը թուլացնելու համար ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա առևտրի և ներդրումների վրա:


Աջակցելով տնտեսական դիվերսիֆիկացմանը և ինտեգրմանը՝ մենք կարող ենք նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը Մոսկվայից: Օրինակ՝ խորհրդային տարիներին Ղարաբաղը տարածաշրջանում լավ պատառ էր: Հակամարտության պատճառով ներկայումս հողերի մեծ մասը չի մշակվում: Ճշգրիտ հողագործության համաշխարհային առաջատար ԱՄՆ-ը կարող է տրամադրել տեխնիկական փորձաքննություն և աջակցություն տարածաշրջանի գյուղատնտեսության աշխուժացման և սննդի անվտանգության բարելավման համար: ԱՄՆ-ը դեռ ժամանակ ունի փրկելու իր դիրքերը տարածաշրջանում: Այս նպատակին հասնելու համար հարկավոր չէ ոտնակոխ անել հողը: Փոխարենը ԱՄՆ-ը կարող է ցույց տալ, որ ազատության և անվտանգության ճանապարհը երբեմն կարող է լինել զուտ տնտեսական:

Դիտվել է՝ 2700

Մեկնաբանություններ