ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանք շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռքբերված հրադադարի պահպանման և իրավիճակի կայունացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: