Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ԵՄ-ն չի ճանաչում Լուկաշենկոյի լեգիտիմությունը

ԵՄ-ն չի ճանաչում Լուկաշենկոյի լեգիտիմությունը
17.09.2020 | 09:52

ԵՄ-ն չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ և ավարտում է պատժամիջոցների նախապատրաստումը նրա վարչակարգի ներկայացուցիչների դեմ՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության դեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում սեպտեմբերի 15-ին:

France-Presse-ը մեջբերել է նրա խոսքերը. «Մենք գտնում ենք, որ օգոստոսի 9-ի ընտրությունները կեղծվել են և չենք ճանաչում Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ»: Նա հավելել է, որ ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել «մեծ թվով պատասխանատուների նկատմամբ՝ բռնությունների, ուժի կիրառման, ընտրությունների արդյունքների կեղծման համար»: Բորելը հույս է հայտնել, որ պատժամիջոցները կհամաձայնեցվեն մինչև սեպտեմբերի 24-25-ին Եվրախորհրդի նիստը: Որոշումը պետք է ընդունվի Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Նրա խոսքով՝ լրացուցիչ պատժամիջոցներ կքննարկվեն, եթե իրավիճակը Բելառուսում շարունակի վատանալ: Նա կոչ է արել Բելառուսի իշխանություններին «վերջ դնել բռնություններին, անօրինական ձերբակալություններին» ու սկսել ՙազգային երկխոսություն»: ԵՄ-ն պատրաստ է աջակցել «ցանկացած վստահություն ներշնչող նախաձեռնություն»՝ երկխոսության ուղղությամբ՝ նշել է Բորելը: Նրա խոսքով՝ քաղաքական ճգնաժամից լավագույն ելքը նախագահական նոր ընտրություններն են՝ ԵԱՀԿ վերահսկողության տակ: Բորելը ափսոսանք է հայտնել, որ Բրյուսելին չի հաջողվել շփումներ հաստատել Բելառուսի իշխանությունների հետ: «Ամեն ինչ բարդացնում է Լուկաշենկոյի իշխանություն մնալու վճռական մտադրությունը, որ, հավանաբար, ուժեղացնում է Մոսկվայի աջակցությունը»՝ հավելել է Ժոզեպ Բորելը: Նա նաև նշել է, որ ԵՄ-ն վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ, որ որոշարկի ոլորտները, որտեղ շփումները դադարեցվելու են, և ոլորտները, որտեղ կապերը պետք է ամրապնդվեն: Նա մասնավորապես առանձնացրել է Բելառուսի քաղաքացիական հասարակությանն աջակցելու անհրաժեշտությունը:
RFI


Հ.Գ. Իրո՞ք Լուկաշենկոն ստացել է Պուտինի աջակցությունը: Թերևս ոչ թե Լուկաշենկոն, այլ Բելառուսն է պետք Պուտինին: Հանդիպումից հետո Պուտինի խոսնակը հայտարարել է, որ Կրեմլը ճանաչում է նրա լեգիտիմությունը: Պարզապես Պուտինը չի ցանկանում երկրորդ Ուկրաինա: Բացի այդ նա սպասում է՝ երբ Բատկան կստորագի թիվ 31 ճանապարհային քարտեզը, որը ենթադրում է 20 միլիարդ դոլար գնահատվող բելառուսական ակտիվների փոխանցումը ռուսական բիզնեսին:


Լուկաշենկոյին աջակցելու պատճառով Բելառուսում աճում է դժգոհությունը Ռուսաստանից, ըստ հարցման տվյալների՝ միայն 3 տոկոսն է կողմ Ռուսաստանի հետ միասնական պետությանը: Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կողմնակիցների թիվը նվազել է՝ 60 տոկոսից հասնելով 35-ի: Պուտինը փակուղում է՝ բաց է թղնվել Լուկաշենկոյից ազատվելու ճիշտ պահը, նրան աջակցելու ամեն օրը Բելառուսում մեծացնում է հակառուսական տրամադրությունները: Ռուսաստանը կանգնած է Բելառուսը կորցնելու իրական ռիսկի առաջ: Պուտինը Լուկաշենկոյին 1,5 միլիարդ դոլար վարկ խոստացավ, որով մարվելու է ռուսական պարտքը եւ հնարավորություն է տալու սեպտեմբեր-հոկտեմբերին խուսափել դեֆոլտից: Կրեմլում մտածում են իրավիճակից դուրս գալու տարբերակներ, Լուկաշենկոն երկու ամիս ունի «ներքին խնդիրները լուծելու համար»: Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է Ալեքսանդր Լուկաշենկոյին անվտանգության երաշխիքներ տալ, եթե հեռանա։ Լրագրողի հարցին՝ Լուկաշենկոյին հեռանալու դեպքում անվտանգության երաշխիքներ կտրվե՞ն, Տիխանովսկայան պատասխանել է.«Եթե խաղաղ, մարդավարի հեռանա, հնարավորություն կա»։ Բայց խնդիրը ոչ թե նրա գնալն է, այլ՝ ով է լինելու նոր նախագահը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ