ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Ժողովրդի անունից հիմնականում խոսում են դեմագոգներրը

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Ժողովրդի անունից հիմնականում խոսում են դեմագոգներրը
01.03.2014 | 12:56

ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ մինչեւ Կոնգրեսի մուտքը խորհրդարան, իշխանության կոալիցիան խորհրդարանում ստեղծել էր մի ճահճային մթնոլորտ, մինչդեռ հիմա, ՀԱԿ-ի մուտքը պառլամենտ եւ չորս խմբակցությունների համագործակցության ձեւավորումը եղանակ են փոխել: Նրա համոզմամբ, դա էլ իր հերթին ողջ երկրում ստեղծում է մի նոր մթնոլորտ, թույլ է տալիս ժողովրդին համախմբվել ու ակտիվանալ քաղաքական զանգվածային միջոցառումների համար։ Զուրաբյանը «մոռանում» է, որ ՀԱԿ-ի զանգվածային միջոցառումներից մեկը ավարտվեց մարտի մեկի ողբերգությամբ, որի պատասխանատվությունը նաեւ իրենք են կիսում: Զուրաբյանը մի հարցազրույցում ասել է, թե Հայաստանը, որը 1988-ից սկսած ունի թավշյա հեղափոխությունների փորձ, հենց նման թավշյա տարբերակով էլ կիրականացնի արմատական փոփոխություններ: Հույսն էլ ժողովուրդն է, պատասխանատվությունն էլի Աստծո վրա են դրել, որ իրենց վրա բիծ չմնա: Կարճ ասած՝ մարտի մեկի տարելիցն է, իսկ ՀԱԿ-ականները հրապարակներում մարդ հավաքելու խնդիր ունեն: Սա է ամբողջ թատրոնի իմաստը:

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ