ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայի հետին խելքը հիմա է պետք

Հայի հետին խելքը հիմա է պետք
15.11.2012 | 17:10

Զգացե՞լ եք, որ մեր քաղաքական դաշտի ուժերն ու գործիչները հանգում են «խելամիտ բացահայտումների» միայն իշխանությունից հեռանալու և ընդդիմություն դառնալու ժամանակ: Օրինակ, ժամանակին, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, իր գլխավոր քաղաքական օպոնենտ Վազգեն Մանուկյանն առաջարկում էր անցնել երկրի կառավարման խորհրդարանական ձևին, ինչին այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյնաը կտրականապես դեմ էր: Հիմա, երբ նույնն առաջարկում է ԲՀԿ-ն, Կոնգրեսը թարմ սիրահարված 15-ամյա պատանյակի ոգևորությամբ ընկղմվում է այդ գաղափարի մեջ` մոռանալով, որ երկրում հրատապ լուծումներ պահանջող շատ ավելի կարևոր խնդիրներ կան: Օրերս 2rd.am լրատվական կայքին տրված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը խոսել է մեծամասնական ընտրահամակարգի, այսպես ասած, «վնասակարության» մասին, ինչից էլ ինքնըստինքյան հարց է առաջանում. «Իսկ ինչու՞ այդ հարցը չի բարձրացվել հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք»:
Հուսանք, որ ներկայիս իշխանությունների միտքը կլուսավորվի հիմա, այլ ոչ թե այն ժամանակ, երբ իրենք կզրկվեն վարչական ռեսուրսից:

Նանա ԳՆԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 4219

Մեկնաբանություններ