Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. ընկած Գետաշեն, Շահումյան, Մարտակերտ, շրջափակված Ստեփանակերտ, թշնամու համեմատ և՛ քանակով, և՛ ռազմական առումով տոտալ անհավասարություն։
Մենք զարմանալի վերաբերմունք ունենք մեր ողբերգությունների ու մեր ավելի մանր անհաջողությունների նկատմամբ։
Մենք նկատում ենք դրանք, երբ արդեն կատարված կամ կատարվող փաստեր են լինում...
Առաջնորդներին պախարակելու՝ մեր ժողովրդի մեջ տարածված հիվանդությունն ամեն դեպքում ապշեցնող է։ Ով ոտքի է կանգնում, որ մի օգուտ տա երկրին, դանակները վերցնում ու այդ մարդու վրա են հարձակվում...
Մենք, կարծես, կորցրել ենք սեփական ուղեղով մտածելու ունակությունը և ստեղծագործ ժողովրդից վերածվել ենք կատարող ժողովրդի։ Մենք թութակի նման արտաբերում ենք թշնամու կողմից մեզ հրամցված տեղքստերը...
Այդպիսի վկայություն կա, որ 1918 թվի մայիսին, երբ պարզ էր, որ թուրքական զորքը սրընթաց գալիս է Երևանի վրա, զինվորական և աշխարհիկ ղեկավարները Գևորգ 5-րդ կաթողիկոսի մոտ են գնում, առաջարկելով, որ ապահովության համար Մայր Աթոռը թողնի:
Այսօր աշխարհի բոլոր ծեգերում հայերը և հայ ժողովրդի իրական բարեկամները հիշատակում են մարդկության պատմության ամենաամոթալի էջերից մեկի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության տարելիցը...
«Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում: Այն ընթանում է շատ յուրահատուկ ելևէջներով, հիբրիդային բաղադրիչներով և կրում է միջնորդավորված բնույթ: Սկիզբը ես կհամարեի սիրիական իրադարձությունները և Ղրիմի միացումը Ռուսաստանին: Առաջինը՝ պատասխան էր «արաբական գարուն» կոչվող գունավոր հեղափոխությունների ներթափանցմանը Սիրիա, հաջորդը՝ Կիևում հաղթանակած եվրամայդանին...