Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հետադարձ հայացք դեպի ապագա

Հետադարձ հայացք դեպի ապագա
20.03.2009 | 00:00

ՀԱՏՈՒԿ «Իրավունքը de facto»-Ի ՀԱՄԱՐ
«Անկախ հայրենիքն անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով թզուկներիդ, դարձնե կատարյալ մարդ և Հայ, արժանի անկախության...»։
Գարեգին Նժդեհ
Հայ ազգն իր էությամբ Աստվածամարդ անհատականությունների հավաքական ամբողջություն է։ Ցեղային ոգին կրող նրա յուրաքանչյուր Արիան անհատը մեկն է, եզակի, տարբերվող և անկրկնելի ամբողջ տիեզերական մեծության ցանկացած մասնահատվածում։ Յուրաքանչյուր Արիան ի սկզբանե օժտված է միայն իրեն հատուկ ոգեղեն ուժով։ Դա սահմանվում է մի կողմից` անընդհատ զարգացող տիեզերքից ուղղորդվող ինֆորմացիոն էներգիայի, մյուս կողմից` համաշխարհային քաղաքակրթական զարգացումներում նրա մասնակցության չափով։ Յուրաքանչյուր անհատականացված Հայ Արիան, ցեղային աշխարհընկալման ու միայն իրեն հատուկ ինքնաճանաչման գերագույն ակտով ընդունած ազգային գաղափարախոսության իրականացման բազմաուղղվածության լոգիստիկայի մեջ գտնում է իր նախանշված ուղին և իրեն վերապահված սրբագույն Առաքելությունը, աշխարհն արտահայտելու խորհրդանիշների ամբողջական իր համակարգն ու արարում իր մշակույթը։ Այսպիսով է, որ նա ճանաչվում է որպես զանազանելի և ընդունելի բոլոր ժողովուրդների և քաղաքակրթությունների կողմից։
Սակայն երբ բզկտված ու մասնատված է հայրենիքը, ապա խաթարվում է նաև հայերի էության ամբողջականությունը, խիստ պասիվանում և թուլանում է ազգային պասսիոնարիզմը։ Կորցրած հայրենի տարածքները, որպես նվիրական միջավայր, կտրվում են ցեղի ոգեղեն և օրգանական փոխկապակցվածությունից և զրկվում նրա պոտենցիալ ներուժից։ Այս իրողության հետևանքով զարգացումներն ընթանում են պասիվ` հաճախ հանգեցնելով մի կողմից` տարածքի անապատացման, մյուս կողմից էլ` ցեղի մասնակի փչացման։
Մինչդեռ հայրենիքը` միակ կայուն ու անվտանգ օջախը, լքած հայերը, սփռվելով օտար մայրցամաքներում, ցեղային ոգու և միջավայրի անհամատեղելիության պայմաններում կորցնելով ազգային պասսիոնարիզմը, ենթարկվում են ձուլման, ազգային ինքնության կորստի։
Հայկական բարձրավանդակի, իմա` պատմական Հայաստանի ամբողջական ու լիիրավ սահմանների վերականգնումը և նրա միակ տիրոջ մենաշնորհի իրավունքը վերապահված են միայն այդ միջավայրին հարազատ և հոգևոր ու նյութական նվիրվածության հատուկ գծերով բնորոշ հայերին։ Միայն մենք ենք, որ կարող ենք մեր իսկ հայրենի միջավայրում արարել, կերտել, ստեղծել ազգային պետություն ու պետականություն, ներդաշնակորեն զարգանալ և հարատևել։ Մեզ` Արիան հայերիս է միայն ի վերուստ տրված տիեզերական իմաստության, ցեղային աշխարհընկալումի և երկրի վրա բոլոր ժամանակների քաղաքակրթությունների գոյության համար Կենաց Ծառի ձևավորման առաքելությունը, միաժամանակ լինելով ու մնալով համայն մարդկության միակ, անփոխարինելի և ի սկզբանե տրված Կենաց Ծառը։
Հայկական լեռնաշխարհը, որպես Կյանքի ու Արարման, Ակունքի և Փրկության սրբագույն Երկիր, կատարում է հոգևոր և տիեզերական էներգիայի անսպառ պաշարների, Աստվածային իմաստության, կյանքի ու մահվան խորհրդավորության յուրահատուկ կոդերի մի մեծ շտեմարանի դեր։ Նրան է տրված պատմական և տիեզերական բոլոր հանգուցային իրադարձությունների զարգացման միջնորդի առաքելությունն ու տիեզերական ցիկլի բռնկման և մարման վերջակետին հասցնելու մենաշնորհը։ Այն տիեզերական և երկնային էներգիայի փոխադարձ կապի կենտրոնն է և ակտիվանում է միայն այն պարագայում, երբ հանգչում է պատմատիեզերական հզորագույն մի մեծ ցիկլ` սկզբնավորելով մի նոր բռնկում։ Երկրային զարգացումներում այն արտահայտվում է հին քաղաքակրթության կործանմամբ և նրան փոխարինող նոր քաղաքակրթության ստեղծումով։ Եվ սա է այն հանգուցային կետը, երբ մեր զուգահեռականի վրա են հայտնվում Տիեզերքն ու Պատմությունը, Ժամանակն ու Հավիտենականությունը։ Եվ այս յուրահատուկ սահմանագծումներով երկրի կենտրոն հանդիսացող Հայկական բարձրավանդակը չի կարող իր վրա կրել այլ և օտար քաղաքակրթություններից դուրս մղված խառնածին քոչվոր խմբերին, այստեղ հիմնված պետությունները չեն կարող լինել ներդաշնակ ու կայուն երկրներ, քանի դեռ հայը վերջնականապես ու ամբողջությամբ չի զբաղեցրել հայրենի լեռնային տանիքն իր բնական թեքություններով և չի համալրել միջավայրի էներգետիկ ուժն ազգային պասսիոնարիզմով։
Ներկայիս համաշխարհային քաղաքակրթությունը չի կարող հարատևել առկա նյութապաշտական աշխարհակարգում, ուր այլևս խախտված են տիեզերական և երկրային օրենքները։ Ամբողջապես սպառված են մարդկային առողջ կենսաձևի, տեսակի և մտածողության բոլոր պաշարները։ Ազգերի և ժողովուրդների հոգևոր ու նյութական միջավայրն ախտահարված է կեղծ արժեքներով, արդարամտության, պարկեշտության և բարոյականության անգիտությամբ։ Այս քաղաքակրթությանը մաս կազմող բզկտված Հայկական լեռնաշխարհն ու աշխարհի չորս ծագեր գաղթած բնիկ տերերը նույնպես ենթարկված են համընդհանուր աղտոտման։ Եթե աշխարհով մեկ սփռված հայերից քչերին է հաջողվել պահպանել իրենց ազգային ունիտարիզմն ու պասսիոնարիզմը, ապա Արարման և Կյանքի աղբյուր Հայաստանի արդեն վարչատարածք հանդիսացող այս բզկտված հողակտորում այլևս ազգային ու ցեղային ոգին կորցրած, օտարին ու օտար արժեքները որդեգրած ժամանակակից կեղծ հայերի միակ սրբությունը տասնհինգամյա դրամն է և դրա հուշարձանը` դրամավարչական շինության առջև ցցուն, որպես մշակութային կոթող և որպես բագին։
Մինչդեռ ներկայումս գերիշխող վայրի նյութապաշտական աշխարհակարգը կործանելու է գալիս մի նոր աշխարհայացք, Աստվածորդի մի նոր Հայ Արիան, որը ներդաշնակորեն համատեղելու է Տիեզերականն ու Երկրայինը, Ոգին և Նյութը, Գիտությունն ու Կրոնը, Ազգն ու Հայրենիքը, որպես մեկ հավաքական ամբողջություն։ Նոր աշխարհայացքը Հայ Արիանների ցեղային ոգու, կենսափորձի, առաքելության, պատմամշակույթի, տեսակի, ավանդական արժեհամակարգի ու հայկական սրբագույն լեռնաշխարհի տիեզերական փոխկապվածության հիմքն է և ուղեցույցը։ Միայն և միայն ցեղային անմահ ոգու կրողների ժառանգականության ու մշակույթի մեջ են գաղտնագրված և պահված Տիեզերական Բարձր Օրենքների կոդերը։ Արդեն իսկ հասունացած է «աստվածահաճ» ցեղամարտի անհրաժեշտության գիտակցումը, որի միջոցով Հայկական լեռնաշխարհը կթոթափի իր ուսերից կեղծ հայի և օտարի ծանրությունը, կվերագտնի իր ամբողջության պակասող տարածքները` կործանված քաղաքակրթության փլատակների տակից հառնելով որպես մի նոր Կենաց Ծրագիր։
Սակայն սա դեռ Հայ Արիանների ամբողջական միսիան չէ, այլ ընդամենը Տիեզերական Մեծ Ծրագրի, նոր քաղաքակրթական տարածքի արարման ու կարգավորման ընդամենը մի փոքր հատվածը։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ «Դրո» գործով մահվան դատապարտված
3 հունվարի, 2009 թ.

Դիտվել է՝ 5051

Մեկնաբանություններ