«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արյունոտ բարձ՝ հայ ժողովրդի գլխի տակ

Արյունոտ բարձ՝ հայ ժողովրդի գլխի տակ
04.08.2024 | 21:07

Հայաստանի շուրջ տեղի ունեցող դրամատիկ զարգացումների ֆոնին իշխանության առաջին դեմքերի ցուցադրական արձակուրդը, նրանց ուրախ ու զվարթ արձակուրդային լուսանկարները եվրոպաներից, հեծանվային փիառը և նմանատիպ այլ շոուներն արվում են «ամեն ինչ կարգին է, ամեն ինչ վերահսկվում է» բլեֆ-ծրագրի շրջանակներում: Այնպես, ինչպես որ դա արվում էր 44-օրյա պատերազմի նախաշեմին, երբ հայ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ էր դրվում, թե, իբր, Թուրքիան չի միջամտի պատերազմին (Լիլիթ Մակունց), թե, իբր, «Հաղթելու ենք» (Նիկոլ Փաշինյան, Արծրուն Հովհաննիսյան):

Սրանք «Խաղաղության դարաշրջանի» անվան տակ Արցախը հանձնեցին: Հիմա խոսում են «Խաղաղության խաչմերուկից»: Նշանակում է՝ Հայաստանն է հարվածի տակ:

Այս ամենը լրացուցիչ զգոնություն և ողջամտություն է պահանջում բոլորից: Նաև հստակ տեսակետ ու գնահատական է պահանջում քաղաքական դաշտի ներկայացուցիչներից: Լղոզվածությունը չի՛ ընդունվում: Դա հանցակից լինելու պես բան է՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական դաշտի ո՞ր հատվածն է ներկայացնում լղոզվածությամբ աչքի ընկնող քաղաքական ուժը:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ