Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Էլիտան արտոնյալների խավ չէ

Էլիտան արտոնյալների խավ չէ
29.04.2024 | 17:36

ՈՒղիղ 4 տարի ամեն առիթով ասում ենք` Հայաստանը ազգային էլիտայի կարիք ունի, որի մեջ մտնում են թե՛ ռազմական, թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական, թե՛ գիտական, թե՛ մշակութային, թե՛ հոգևոր էլիտաները։

Շատերը վախենում են, կարծելով, թե դա ընդամենը արտոնյալների խավ է, և իրենք կարող են դուրս մնալ, այնինչ, դա պատասխանատվության ու պատվի խավ է, որն իր ուսերին է վերցնում ազգային հոգսերի ամբողջ բեռը։

Եթե մեր հասարակությունը ծներ ազգային էլիտա, ապա այսօր որևէ իշխանություն, անկախ նրանից, թե ինչ ծրագրով է եկել իշխանության, երբեք չէր կարողանա անպատիժ դավաճանել ազգի և ազգային պետության շահերը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3572

Մեկնաբանություններ