ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Զոհերի ցուցակները ճշտելը հասարակ խնդիր է, բա՞յց…

Զոհերի ցուցակները ճշտելը հասարակ խնդիր է, բա՞յց…
01.09.2023 | 08:58

Գիտեմ, որ կարող է սխալ հասկացվի, բայց ասելու եմ էս կասկածիս մասին.

ուրեմն ասեմ, որ կյանքում ոչ մեկի ասածը հալած յուղի տեղ չեմ ընդունել ու չեմ ընդունում, բացի իմ ընկերների ասածից, էն էլ եթե դա վերաբերում է իրենց անձնականին, քանի որ ուրիշ դեպքերում հնարավոր է իրենց էլ են խաբել։

Իսկ քաղաքական թեմաներում` առավել ևս։ Վերջին անգամ հավատացել եմ 1996-ին ու հասկացել եմ, որ սխալ էր։

Ինչու՞ եմ դա ասում.

որպեսզի հասկանալի լինի, որ աչքերս փակ չեմ հավատում ո՛չ իշխանության ասածին, ո՛չ ընդդիմության տարբեր թևերի ասածներին, եթե կոնկրետ փաստեր չեն ցույց տալիս։

Հիմա բուն հարցը.

երեք տարի է, որ զոհերի կոնկրետ ու ճշգրիտ ցուցակը չի հրապարակվում։

Իշխանությունն ասում է 3950 զոհի մասին, ընդդիմությունն ասում էր սկզբում 10-12 հազար, հետո

7-8 հազար, վերջում 5 հազար (դե տարբեր թևեր տարբեր ժամանակներում)։

Բայց ախր ընդդիմությունն էլ կոնկրետ ցուցակը չի հրապարակում։

Մենակ չասեք, թե չեն կարող կամ չգիտեն։

ՈՒրեմն, ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն կամ ցանկացած մեկ ուրիշ ընդդիմադիր ուժ ամեն տարածքում մարդ չունի՞։

Լա՜վ էլի։

Այդ ցուցակները ճշտելը շատ հասարակ թեմա է, բավական է հրահանգ, ու մի քանի օրում դա պատրաստ կլինի։

Իսկ ի՞նչն է խնդիրը, որ չեն անում:

Ասեմ, սա ընդամենը վարկած է, բայց ախր ուրիշ տարբերակ չեմ գտնում, որ կարելի լինի բացատրել այսպիսի պահելաձևը, երբ իշխանությունը

պադոշ-երեսի նման չի հրապարակում, իսկ ընդդիմությանն էլ ոնց-որ ձեռ տա դրանց այդպիսի պահելաձևը։

Նայե՛ք, մենք բոլորս խանգարվեցինք, երբ Նիկոլը կապիտուլյացիայի գնաց։

Որպեսզի այդ կապիտուլյացիայի գնալը արդարացնեն, իշխանությունը զոհերի քանակ ասաց, բայց ասաց այնպես, իբր ուզում է գաղտնի պահել։

Դրանից ընդդիմադիր ուժերը եզրակացրին, որ սրանք զոհերի քանակը քիչ են ասում, թաքցնում են։

Իսկ եթե իրականում այդքան չեն եղել, էդ պահով մտածե՞լ եք։

Ասենք` սրանք դիտմամբ շատ են ցույց տվել, ընդդիմությունն էլ սխալվել ու կրկնակի թիվ է ասել, ու հիմա չի ուզում հակառակն ասի։ Սա ընդդիմության համար ամենաանմեղ պահով եմ ասում։ Չեմ ասում, որ գուցե պայմանավորված են։

Մի տեսակ դիտմամբ տպավորություն էր ստեղծվում, որ շա՜տ շատ են։

Մարդիկ, ովքեր ներկա չեն եղել, խոսում էին կոտորածներից։

Ի դեպ, որոշ դեպքերում ֆեյքերով, որոնք ճիշտ բան ասողի համբավ էին ձեռք բերել, երբեմն սենսացիաներ մեջտեղ բերելով։

Օրինակ` ու՞ր կորավ Գագիկ Սողոմոնյան ֆեյքը պատերազմից որոշ ժամանակ անց։

Հա, ասեմ նաև, որ եթե քանակը սխալ շատ են ասում, նաև ֆոնդից կարող են լիքը փող հանել ու իրենցով անել։

Թե չէ իրոք չեմ հասկանում, թե ոնց կարելի է 21-րդ դարում, մանավանդ Հայաստանի նման փոքր ու թվայնացված երկրում, 3 տարվա ընթացքում 4000 հոգու ցուցակ չկարողանալ կազմել։

Միհրան ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2766

Մեկնաբանություններ

դարձ կապ