ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վահե ԱՎԵՏՅԱՆ. Թափառական գնչուներն ու հայերիս մի քանի հազարամյա մշակույթը

Վահե ԱՎԵՏՅԱՆ. Թափառական գնչուներն ու հայերիս մի քանի հազարամյա մշակույթը
08.07.2014 | 17:22

- Վահե, խնդրում եմ, թողեք ձեր պատկերասրահում մի երեկո քեֆ անենք, է´լի, ի՞նչ կլինի,- ասում է գնչու հարևանս, որի մասին լսել եմ, որ մեքենայի գող է ու անկազմակերպ քրեական հանցախումբ-գերդաստանի պարագլուխ, որն ապրում է մեր թաղամասում:- Վահե, գնչուներին բոլորն արհամարհում են, ոչ մեկը չի թողնում սրահ վարձենք, իսկ մենք ուզում ենք գերդաստանով մի երեկո քեֆ անել պարզապես: Շատ եմ խնդրում, դու էլ հո մյուսների նման ռասիստ չե՞ս: Ազնիվ խոսք, համը չենք հանի:

«Ի՞նչ պետք է անեն էս խեղճերն իսկապես,- մտածում եմ:-Պատկերասրահը երբեմն դատարկ է, թող քեֆ անեն, ինչո՞ւ ոչ»: Համաձայնեցի:
Քեֆի օրը պատկերասրահում հայտնվեց ազգային տարազ հագած-կապած մոտ 50- հոգանոց գնչուական թաբոր` տարբեր սեռի, տարիքի ու տեսքի, ծծկեր երեխաներից սկսած, վերջացրած արդեն մի քանի տարի առաջ մեռած պառավներով, որոնց հավանաբար մոռացել էին թաղել կամ պահել էին, որ թոշակները ստանան:
Հիսուն գնչուները հետները բերել էին 80 երաժշտական գործիք ու մի քանի րոպեից հնչեցրին մի համերգ, բոլորով, առանց բացառության, որից մինչ օրս փշաքաղվում է մաշկս, և անլիարժեքության անչափ սուր «պրիստուպ» է սկսվում բարձիթողի վիճակում:
Նրանք, իհարկե, հանեցին համը, երբ քեֆի վերջում հարբեցին ու ծեծեցին միմյանց կոնտրաբասներով, ակորդեոններով ու տրոմբոններով, բայց համերգից ստացած իմ տպավորությունը չի նսեմացել դրանից և անգամ սաստիկ ավելանում է, երբ մի քանի հազարամյա մշակույթ ունեցող ցեղս փորձում է երգել որևէ սեղանի շուրջ, ու մի քանի տասնյակի մեջ երկու հոգի չի գտնվում անգամ` որևէ երգի մեկ տնից ավել անգիր իմացող:
Էլ չեմ ասում, որ բոլորի ականջների ու լսողության վրայով հետ ու առաջ է արել ցարական Ռուսաստանի ամբողջ այրուձին, օսման ու սեփական խուժան ենիչերիներն ու սովետական ամբողջ զրահատեխնիկան:

Քորբյոլե
08.07.2014թ.

Դիտվել է՝ 5553

Մեկնաբանություններ