ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 
  • Կոռուպցիա կամ միլիոնատեր զոքանչ

    Կոռուպցիա կամ միլիոնատեր զոքանչ

    14.04.2023| 21:00
    Սույն երևույթի մասին տասնյակ հոդվածներ են գրվել, բոլորը դատապարտում են կոռուպցիան, համարում այն տնտեսական քաղցկեղ։ Դրա դեմ պայքարի միջոցառումներ են մշակում, փորձում այն սահմանափակել, բայց այդ քաղցկեղը չի վերջանում, չի վերանում, այլ ընդունում է նոր ձևեր, մուտացիաների օգնությամբ դառնում ավելի դժվար բացահայտվող, ավելի անվտանգ`հնարավոր շահառուների համար։ Որպեսզի երկար-բարակ տեսական բացատրություններով չհոգնեցնենք ընթերցողին, ճիշտ կլինի միանգամից խոսել մի փաստի մասին, որը բավականին վտանգավոր է և առաջ է բերել հարցերի մի ամբողջ շարք։ Այսպես, երեկ ՀՀ կառավարության կողմից ընդունվեց մի որոշում, որով ՀՀ տարածքում խեցգետին աճեցնող տնտեսության ստեղծման համար տնտեսվարողին տրվեց խոստում, որ երեք տարվա ընթացքում այդ ձեռնարկությունը ՀՀ կառավարության կողմից տարեկան կստանա 299 մլն ՀՀ դրամ անվերադարձ օգնություն: Անհայտ ձեռնարկությունը չգիտեմ ինչպես վստահեցրել է ՀՀ կառավարությանը, որ հիմնադրելու է խեցգետնի արդյունաբերական արտադրություն, և մեր «գերմիամիտ» կառավարությունը որոշել է մոտ 900 մլն ՀՀ դրամ նվիրել այդ խեցգետին աճեցնողին։ Լուրը, իհարկե, աննախադեպ էր և առաջ է բերել մի շարք հարցեր, որոնց օգնությամբ կփորձենք մեկնաբանել այդ իրողությունը։
  • Այ էն ժամանակ… Քրիստոս Հարյավ ի Մեռելոց

    Այ էն ժամանակ… Քրիստոս Հարյավ ի Մեռելոց

    14.04.2023| 20:58
    Մի քանի օր առաջ մեր ազգի միջից ահագին մարդիկ իրար շնորհավորեցին և ուրախացան թե` Քրիստոս հարյավ ի մեռելոց: Լավ արեցիք, ես էլ ուրախացա ձեզ հետ: ՈՒ դեռ քառասուն օր մինչև Համբարձում պիտի ասենք Քրիստոս հարյավ ի մեռելոց: Էտ ամեն ինչը շատ լավ է: Հետո՞... Հիմա ձեզ ինչ որ պիտի ասեմ, այնքան կարևոր է, որ խնդրում եմ, օգնեք դա հասցնել ձեր ընկերներին: ՈՒրեմն, երբ որ կարդաք Աստավածաշունչն ու նայեք թե Աստված ինչպես էր վարվում իսրայելացիների հետ նրանց մեղքերի համար, կտեսնեք, որ Աստված նույն կերպ վարվում է մեզ՝ հայերիս հետ մեր մեղքերի համար: Առավել ևս, եթե ձեր աչքերն ու միտքը մի քիչ էլ վեր բարձրացնեք, ապա կտեսնեք, որ Աստված նույնպես վարվում է մյուս ազգերի հետ, իրենց մեղքերի համար:
  • Հե՜ Վալո՜…

    Հե՜ Վալո՜…

    14.04.2023| 20:57
    Նվիրում եմ Լեռնային Արցախի, Թալիշ գյուղից արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին։ Գյուղը ազատագրվեց 1994 թ. ապրիլի 14-ին։
  • Բոլորովին ա՛յլ կոչեր ու գործեր են պետք

    Բոլորովին ա՛յլ կոչեր ու գործեր են պետք

    14.04.2023| 20:55
    Արդեն գրել եմ, ու՞ ... Հոգնեցնում են այն կոչերն ու կանչերը, որ ՀՀ իշխանությունները վերից-վար հայանպաստ քայլեր անեն, ի վերջո: Լու՞րջ, դեռ կան մարդիկ, որ հավատու՞մ են իրենց այս ասածներին:
  • «5-րդ շարասյուն» կամ լյուստրացիայի նախապատրաստում

    «5-րդ շարասյուն» կամ լյուստրացիայի նախապատրաստում

    14.04.2023| 20:54
    Այսպիսով նախկիններին մեղադրելն էլ չի՛ աշխատում ու Նիկոլն անցավ այլ երկրների գործակալներին նշելով ( դեռևս անորոշ ու աբստրակտ) մեղավորներ նշանակել։ Աննա Հակոբյանն արդեն մեղավորների ևս մեկ, ստվար շերտ էր հիշատակել։
  • Հողի վրա սահմանագծման, մերօրյա «Փարիզի վեհաժողով» դարձած բուտաֆորիկ հանձնաժողովների ու ամենակարեվորի մասին

    Հողի վրա սահմանագծման, մերօրյա «Փարիզի վեհաժողով» դարձած բուտաֆորիկ հանձնաժողովների ու ամենակարեվորի մասին

    14.04.2023| 20:52
    Փաստացի 2020 թ․ դեկտեմբերից Ադրբեջանը ՀՀ իշխանությունների գիտությամբ, համաձայնությամբ, առնվազն բանավոր տարբեր պայմանավորվածություններով ու թողտվությամբ և վերջիններիս հանցավոր անգործության պայմաններում իրականացրել և շարունակում է իրականացնել սահմանագծման-սահմանազատման աշխատանքներ։ Պարզ ասած՝ հենց տեղում, հողի վրա թշնամու բանակը գծում է իր ուզած սահմանը՝ մեր տարածքների ու մեր տղերքի կյանքի հաշվին։
  • Բոլոր հեղափոխություններն էլ հաղթանակից անմիջապես հետո առաջին հարվածն ուղղում են տվյալ երկրի ազգային եկեղեցու դեմ

    Բոլոր հեղափոխություններն էլ հաղթանակից անմիջապես հետո առաջին հարվածն ուղղում են տվյալ երկրի ազգային եկեղեցու դեմ

    14.04.2023| 20:48
    Վերջերս այլևայլ քաղաքական ու սոցիալական բազում կարծիքների, կողմ և դեմ բախումներից զատ գրեթե աննկատ բայց ահագնացող աղետի է վերածվում բազմաթիվ անհատների և հասարակական շրջանակների գաղափարական շարժումը, ազգային՝ հայ Առաքելական եկեղեցու դեմ:
  • Սերժը չգիտե՞ր, թե ո՛վ է Նիկոլ կոչեցյալը

    Սերժը չգիտե՞ր, թե ո՛վ է Նիկոլ կոչեցյալը

    14.04.2023| 20:46
    Անցած ամբողջ երեսուն տարիների ընթացքում Հայաստանում հետևողականորեն իրականացվում էր կառավարելի հասարակության ստեղծման գործընթացը։
  • Գերի ծեծելու «արգասիքը»

    Գերի ծեծելու «արգասիքը»

    14.04.2023| 20:46
    Ինչքան չինքնահաստատված ու ցուցամոլ պետք է լինես, որ թշնամու զինվորին բռնելիս՝ տեսախցիկով նկարես, թե ինչպես ես դաժանաբար ծեծում, տանջում ու նվաստացնում:
  • Երաժիշտը, հետախույզը, դեսպանը

    Երաժիշտը, հետախույզը, դեսպանը

    14.04.2023| 20:31
    Արմեն Սարգսյանը ծնվել է 1958 թվականի մարտի 20-ին, Կիրովականում: Կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Երևան: Սովորել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթահամալիրում: