ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էսկալացիայից էսկալացիա Հայաստան

Էսկալացիայից էսկալացիա Հայաստան
22.03.2023 | 22:52

Նիկոլ Փաշինյանը 4 ու կես ժամանոց ասուլիս տվեց։ Հետո եղավ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։

Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք ասուլիսն ու հայտարարությունը, ապա կստանանք հետևյալը․ «Ամեն օր սպասվում է ռազմական էսկալացիա ու Հայաստանի վերացում, որը չի հաջողվում կանխել անգամ Արցախն Ադրբեջանին հանձնելով. Փրկվի՛ր ով կարող է, քանզի Ռուսաստանի հետ վատացել ենք, իսկ Արևմուտքն էլ երաշխիքներ չի տալիս»։

Մարդկանց մի մասն այս ամենից հետո խուճապի մեջ է, մյուս մասն իրեն անջատել է, երրորդները՝ չեն հասկանում, թե ինչն ինչոց է, չորրորդների համար՝ Նիկոլը շոկի ենթարկեց Էրդողանին ու Ալիևին․ Պուտինը ցնցված է։

Հասկացողները սպասվող աղետի մասին գոռում են 2018-ից սկսած, բայց դե ․․․

Էսկալացիայի սպասման ու տեղեկատվական աղմուկի մեջ կորչում է կարևորը։ Գլխավոր հարցը, որ պետք է տրվի ու պատասխան պահանջվի, ոչ թե «ե՞րբ»-ն է, այլ՝ «ինչո՞ւ»-ն։ Ե՞րբ է լինելու էսկալացիան հարցի փոխարեն պետք է պատասխան պահանջել, թե ինչու է «խաղաղություն» բառի տակ թաքնված Նիկոլ Փաշինյանը միշտ պատերազմ ու պարտություն բերում։

Մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցում էր (բանակցում էր իր զրոյական կետից և ինչ ուզում բանակցում էր)՝ հանդես գալով «Ծովից ծով Հայաստան» դրոշի ներքո։ Ստացանք պատերազմ ու պարտություն։

2020–ի նոյեմբերի 9-ից հետո նա 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջնորդվելով «Լճից լիճ Հայաստան» դրոշի ներքո։ Բայց կրկին ստացանք ու ստանում ենք պատերազմ, մարդկային ու տարածքային կորուստներ, պարտություն։

«Ծովից ծով Հայաստանն» ու «Լճից լիճ Հայաստանը» մեր երկիրը դարձրել են էսկալացիայից էսկալացիա ապրող տարածք։ Այս ամենի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է (հանուն արդարության ասենք, որ նա միակ մեղավորն ու պատասխանատուն չէ)։

Նիկոլը ոչ թե չի ուզում, այլ չի կարող խաղաղություն բերել։ Էսկալացիաների արանքում նա սև ու սպիտակի է բաժանել մեր ժողովրդին՝ սպիտակի մեջ դնելով իրեն ու իր շրջապատին և սև հագցնելով հազարավոր մայրերի։

Հիմա մենք էսկալացիայի վտանգի տակ ենք, քանզի Նիկոլը Պրահայում Ալիևին է հանձնել Արցախը՝ փոխարենն ակնկալելով, որ խաղաղ կառավարելու է 29.800-ի վրա, սակայն Ադրբեջանի նախագահը 800-ն արդեն կրճատել է ու արդեն Երևանն է պահանջում, քանզի ախորժակն ուտելիս է բացվում։

Ալիևի ախորժակը բացվել է, քանզի նա տեսել է, որ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների փչացման հերթական ցիկլի մեջ է մտել։ Տեսել է, որ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արևմուտք-Ռուսաստան բախման թատերաբեմ՝ խաղալով հակառուսական մանրադրամի դեր։ Հենց ա՛յս հանգամանքներն են էսկալացիան կախել մեր երկրի գլխին։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2436

Մեկնաբանություններ